fbpx

30 հարց ինքդ քեզ

Որպեսզի ստանաս ճիշտ պատասխաններ՝ առաջին հերթին պետք է կարողանաս տալ ճիշտ հարցեր։ Միայն ճիշտ հարցը մեզ կուղղորդի և կստիպի փնտրել ճիշտ պատասխանը, որը կարող է դառնալ հենց այն բանալին, որը կբացի երազելի դռները։

Սթիվեն Էնթչինսոնը եզրակացնում է, որ գիտի  ճիշտ հարցերի գաղտնի բաղադրությունը։ Նա ստեղծել է 30 հարցերի ցուցակ, որոնք ըստ նրա, պետք է ինքն իրեն ուղղի յուրաքանյուր մարդ։

Նաև Սթիվենը ընթերցողների համար տարածություն է թողնում և առաջարկում լրացնել իր կողմից կազմած ցուցակը։

Ճիշտ հարցի 5 բաղադրիչ

  1. Այն պետք է արդյունքի ձգտի։
  2. Այն պետք է լինի պարզ և հստակ։
  3. Այն պետք է նոր հնարավորություններ բացահայտի։
  4. Այն պետք է ստիպի մտորել։
  5. Այն պետք խթան հանդիսանա գործողությունների համար։

Հարցերը

1. Ի՞նչ կարող եմ անել այսօր՝ դրված նպատակներին հասնելու համար։

2. Ո՞ր ժամին է ավելի արդյունավետ լինում աշխատել։

3. Ի՞նչ կարող եմ ես այսօր անել, որպեսզի մի փոքր երես տամ ինձ։

4. Ի՞նչ 5 բանի համար ես պետք է շնորհակալ լինեմ կյանքին։

5. Ի՞նչ կարող եմ անել այսօր, որ փոխեմ ինչ-որ մեկի կյանքը։

6. Իմ բնավորության ո՞ր գիծն է լավագույնը։

7. Ինչո՞վ եմ իրականում ուզում զբաղվել կյանքում։

8. Իրո՞ք ես ցանկանում եմ որ այս մարդիկ (թվել) ներկա լինեն իմ կյանքում։

9. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ամեն օր որոշակի գումար մի կողմ դնեմ։

10. Օրվա ընթացքում որքա՞ն շատ եմ հեռուստացույց դիտում։

11. Իրո՞ք ինձ պետք են այս բաները։

12. Ե՞րբ եմ վերջին անգամ լավ գիրք ընթերցել։

13. Ե՞րբ եմ վերջին անգամ «ոչ» ասել։

14. Իրո՞ք նշանակություն ունի այն, ինչ մտածում են իմ մասին ուրիշները։

15. Ինչի՞ եմ ցանկանում հասնել այս տարի։

16. Ո՞րն է հաջորդ «մեծագույն նպատակը», որին ուզում եմ հասնել։

17. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ինձ երջանիկ զգամ։

18. Ե՞րբ եմ վերջին անգամ խախտել իմ հարմարավետության սահմանները։

19. Որո՞նք են իմ կյանքի արժեքները։

20. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ այսօր, որպեսզի ընդառաջ գնամ իմ նպատակին։

21. Ինչպիսի՞ն պետք է լինի իմ իդեալական օրը՝ սկսած արթնանալուց մինչև քնելը։

22. Ի՞նչ լավ սովորություններ կուզենայի ունենալ։

23. Ինչպե՞ս ազատվել վատ սովորություններից։

24. Ո՞վ է ինձ ամենից շատ ոգեշնչում։

25. Ի՞նչ որակներ են բնորոշ այն մարդկանց, որոնցով ես հիանում եմ։

26. Իմ երազները այդպես էլ երազներ կմնա՞ն, թե՞ ես կարող եմ դրանք իրականություն դարձնել։

27. Ի՞նչ կլինի, եթե ես բաց թողեմ ………. -ին։

28. Ի՞նչն է ինձ իրոք դուր գալիս իմ աշխատանքում։

29. Ի՞նչը այլ կերպ կանեյի, եթե հնարավորություն ունենայի այդ պահը կրկին ապրել։

30. Ի՞նչ կանեմ այն բանից հետո, երբ կկարդամ այս ցուցակը։

Հարցերը իրոք պարզ են և հստակ։ Եվ եթե դրանց իրոք անկեղծ պատասխանել, դուք կկարողանաք կողքից տեսնել ձեր կյանքը։ Ընթացքը կարող է հաճելի չլինել, իսկ ձեր առաջ բացված տեսարանը՝ ոչ ուրախալի։ Բայց չէ՞ որ ամեն ինչ բարելավելու համար էլ մենք տալիս ենք ինքներս մեզ այս գլխավոր հարցերը։

Իսկ ի՞նչ հարց կամ հարցեր կավելացնեիք այս ցուցակում։ Ո՞ր հարցն ու պատասխանը բեկումնային կլիներ ձեր կյանքում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag