fbpx

Արգելքի տակ: Բաներ, որ կանայք պետք է դադարեն անել հարաբերություններում

Շատ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնի այն կնոջ վրա, ով անինքնավստահ է և անընդհատ բարդույթավորվում է իր արտաքինի համար: Շատ կանայք շատ ավելորդ բաներ են ասում հարաբերություններում և հենց այդ պատճառով նույնիսկ ամենանվիրված և սիրահարված տղամարդը չի դիմանում և հեռանում է:

Եվ այսպես, հատկապես ի՞նչ բաներ պետք է դադարեն անել կանայք հարաբերություններում․

Խոսել սեփական թերությունների մասին

Հավատացեք, ոչ մի մանր ձգվածքներ, ավելորդ քաշ և պզուկներ չեն հետաքրքրում Ձեր տղամարդուն: Եթե դուք ամեն օր չցուցադրեք նրան այդ պզուկը, նա նույնիսկ չի էլ նկատի դա:

Տղամարդը ցանկանում է լինել ինքնավստահ և գեղեցիկ կնոջ կողքին: Եվ բոլորովին չի ցանկանում ամեն օր նվնվոց լսել, որքան էլ որ գեղեցիկ լինեք:

Մերժել հաճոյախոսությունները

Եթե տղամարդն ասում է, որ դուք գեղեցիկ եք՝ ուրեմն նա հենց այդպես էլ կարծում է: Շնորհակալություն հայտնեք և ժպտացեք: Պետք չէ ուսերը բարձրացնել, վիճել և ասել, որ դա այդպես չէ: Այդպիսի վարքով դուք կարծես նվերը շպրտում եք նրա դեմքին, հնարավոր է հաջորդ անգամ նա ուղղակի այլևս Ձեզ չհաճոյախոսի:

Համեմատել նրան նախկինի հետ

Ո՞ւմ է հաճելի լսել իր անունը նախկին սիրո կոնտեկստում: Հատկապես, եթե այդ համեմատության մեջ դուք հստակ առաջին տեղում չեք: Այդպիսով դուք ոչ միայն նեղացնում եք նրան, այլ նաև նսեմացնում եք նրա արժանապատվությունը: Եթե այդքան լավ էր նախկինի հետ՝ ինչո՞ւ բաժանվեցիք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
Արգելքի տակ: Բաներ, որ կանայք պետք է դադարեն անել հարաբերություններում
ԹԵՍՏ. Ի՞նչ կպատմի Ձեր մասին Ձեր ընտրությունը