fbpx

Google-ը հայտարարեց իր նոր սոցիալական ցանցի մեկնարկը

Google կորպորացիան հայտարարեց նոր սոցիալական ցանցի մեկնարկը, որը կչվում է Google Plus: Նոր ինտերնետ ռեսուրսը կդառնա Facebook սոց. ցանցի կոնկուրենտը: Հիշեցնեմ, որ Facebook-ը այսօր համարվում է աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը, որի լսարանը գնահատվում է ավելի քան 700 միլիոն մարդ:

Google Plus-ի հիմնական տարբերությունը կայանում է գաղտնիության ավելի ճկուն կարգավորումները: Սոց.ցանցի օգտվողները կարող են ստեղծել “շրջապատներ”, որոնք բաղկացած կլինեն ծանոթներից, ընկերներից, բարեկամներից և կարող են փոխանակվել տարբեր ինֆորմացիաներով՝ ինչպես ֆոտո, վիդեո, այնպես էլ այլ, իրենց իսկ ստեղծած խմբերի շրջանակում:

Google-ի արտադրանքի գծով փոխնախագահ Բրեդլի Գորովիցի խոսքերով. “անձնական կյանքի անձեռնամխելիությունը կարգավորումներում թախված չէ շատ խորը”: Հիշեցնեմ, որ Facebook-ը օգտվողների և լրատվամիջոց կողմից պարբերաբար ենթարկվում է քննադատության, այն բանի համար, որ շատ դժվար է կարգավորումներում գտնել գաղտնիությունը լիարժեք ապահովող կարգավորումները:

Տվյալ պահին Google-ը ապահովում է Orkut սոց. ցանցը, որի օգտվողների քանակը հաշվարկվում է մոտ 100 միլիոն: Այն մասին թե արդյո՞ք Google Plus-ը կինտեգրվի այլ սերվիսների հետ, ոչինչ չի հաղորդվում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ը հայտարարեց իր նոր սոցիալական ցանցի մեկնարկը
Հոգևոր մանտրա, որը Կենդանակերպի յուրաքանչյուր նշան հենց հիմա պետք է լսի