Զվարճալի մաթեմատիկական խնդիրներ, որոնք կօգնեն մարզել ուղեղը

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Դպրոցականները հեշտությամբ են լուծում այս խնդիրները։ Իսկ դուք որքա՞ն արագ կարող եք լուծել դրանք։

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր դպրոցում չէին սիրում մաթեմատիկան, սիրում են լուծել տարբեր գլուխկոտրուկներ և տրամաբանական խնդիրներ։ Միգուցե դա այն պատճառով, որ դա հնարավորություն է մարտահրավեր նետել ինքդ քեզ։ Իսկ դուք կարծում եք որ օժտված եք լա՞վ տրամաբանությամբ։ Եթե այո, ապա փորձեք լուծել այս 4 խնդիրը։ Միայն չխաբեք ինքներդ ձեզ և չնայեք պատասխանները նախորոք։

Խնդիր 1

mathproblem_850px_1-600x847

Ի՞նչ կստացվի, եթե գումարենք շանը, կատվին և թութակին միասին։

*պատասխանը տեսնելու համար ներքևում սեղմեք կամ «+» նշանի վրա կամ «պատասխան» բառի վրա։

Պատասխան

mathproblem_850px_1-2-600x847

  • Քառակուսի 16=4, նշանակում է շունը հավասար է 4։
  • Երկրորդ օրինակում, եթե մենք բաժանենք 36-ը 4-ի, ապա կստանանք կատվի քառակուսին, հետևաբար կատուն = 3։
  • Շան ու կատվի բազմապատկումից ստացվում է 12, հետևաբար թութակը = 6։
  • 4+3+6=13

Խնդիր 2

mathproblem_850px_2-600x670

Այս լուսատուներից յուրաքանչյուրը համապատասխանում է որոշակի թվի։ Ի՞նչ կստացվի, եթե գումարենք արևն ու լուսինը։

Պատասխան

 

mathproblem_850px_2-2-600x670

  • Աստղի խորանարդը = 125, հետևաբար աստղը = 5։
  • Բաժանում ենք աստղի և արևի արտադրյալը 5-ի և ստանում ենք արև = 11:
  • 3-րդ օրինակում գտնենք լուսինը։ 38-ից հանում ենք աստղը և ստանում ենք՝ 38 – 5 = 33: 33-ը բաժանում ենք 11-ի և ստանում ենք՝ 3։
  • Արև + լուսին = 3 + 11 = 14:

Խնդիր 3

mathproblem_850px_3-600x670

Սա մի փոքր դժվար է։ Գտեք տխուր սմայլիկի թիվը։

Պատասխան

 

mathproblem_850px_3-2-600x670

  • Եկեք անցում կատարենք x և y-ին։ Թող տխուր սմայլիկը լինի x-ը, իսկ ուրախը՝ y-ը։ Այդ դեպքում՝ y = 13-x:
  • Այժմ տեղադրենք այս արտահայտությունը երրորդ օրինակում։ Կստացվի՝ 13-y-y=1: Այստեղից՝ y=6:
  • Երկրորդ օրինակից՝ x= 42/6=7:

Խնդիր 4

mathproblem_850px_4-600x670

Գտեք թիվը, որը համապատասխանում է կանաչ սրտիկին։

Պատասխան

 

mathproblem_850px_4-2-600x670

  • Այստեղ նույնպես կարելի է լուծել հանրահաշվորեն, սակայն ավելի լավ է այսպես. ո՞ր բնական թվերի արտադրյալն է 32-ը։ 4 և 8։
  • Երկրորդ օրինակից գտնում ենք, որ կանաչը =4, իսկ կապույտը = 9։
  • Առաջին օրինակից էլ գտնում ենք, որ կարմիրն էլ = 8:

 

Աղբյուրը՝ www.littlethings.com

Թարգմանությունը՝ mediamag.am

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Զվարճալի մաթեմատիկական խնդիրներ, որոնք կօգնեն մարզել ուղեղը
Ինչպես լինել երջանիկ. խորհուրդներ մեծ մտածողներից և ժամանակակից հոգեբաններից
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց