fbpx

Մարմնի խալերը խոսում են մարդու բնավորության մասին

Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից՝ մինչեւ նրա ծերությունը: Պոկված խալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի: Իսկ ահա մեր նախնիները կարծում էին, որ մարդու մարմնի խալերը ոչ թե պատահականություն, այլ վերից ուղարկված նշաններ էին: Խալի գտնվելու վայրով, նրա մեծության չափով և գույնով հին աշխարհի իմաստունները մարդու մասին շատ բան կարող էին պատմել՝ նրա առողջական վիճակից մինչև նրա ճակատագիրը: Ընդ որում հաշվի չէին առնվում փոքր խալերը և հաշվի էին առնում նրանք, որոնց մեծությունը գերազանցում էր 3-4 մմ-ը:

Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության և պատասխանատվությունից խուսափելու մասին: Նման խալեր ունեցողները հաճախ դառնում են վատ սովորությունների զոհ:

Ականջների վրայի խալերը խոսում են մարդու պարծենկոտության և սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված տարբերակով ներկայացնելու մասին: Նման խալեր ունեցող մարդիկ ունեն ամուր բնավորություն սեփական նպատակների իրականացման համար, բոլոր ուժերը ներդնում են, որպեսզի իրենց հեղինակությունն ավելի բարձրացնեն շրջապատի մարդկանց աչքերում:

Խալեր գլխի վրա (մազերի տակ): Գլխի մուգ մասի խալը խոսում է փիլիսոփայի, իմաստունի, իր ներքին աշխարհում ապրող մարդու մասին:Ծոծրակի վրա խալը ունեն կասկածամիտ մարդիկ, որոնք իրենց առջև դրած նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով և չեն սպասում ոչ ոքի օգնությանը: Քունքի վրայի խալերը խոսում են մարդու զգացմունքային լինելու մասին, որը սակայն միևնույն ժամանակ նաև թաքնված մարդ է: Այդպիսի խալեր ունեցող մարդիկ հաճախ տառապում են նյարդային հիվանդություններով, քանի որ բոլոր զգացմունքները պահում են իրենց մեջ: Դրա հետ մեկտեղ նման խալեր ունեցողները տաղանավոր են:

Կոպերի վրայի խալերը վկայում են գրգռվածության մասին, դժգոհություն սեփական անձից և շրջապատողներից: Նման խալեր ունեցոողները չափազանց քննադատական են, սակայն հեշտությամբ վիրավորվող են և զգացմունքային:

Կզակի վրայի խալերը խոսում են նախանձելի համառության մասին՝ լինի դա ընտանիքը, թե՞ աշխատանքը: Շատ հաճախ համառությունը վնասում, քան թե օգնում է նման մարդկանց: Հաշվենկատությունը նրանց դարձնում է բռնակալներ, որոնք իրենց ուժեղ կամքով ճնշում են իրենց շրջապատողներին:

Քթի վրայի խալը վկայում է մարդամոտ լինելու և ուրախ բնավորության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ հեշտությամբ լեզու են գտնում բոլորի հետ և նույն հեշտությամբ ներում են բոլոր վիրավորանքները: Սակայն նման մարդիկ հաջողություններ չեն ունենում աշխատանքում, քանի որ չեն կարողանում կենտրոնանալ իրենց առջև դրված խնդիրների վրա: Հաճախ նման մարդիկ աշխատում են երկրորդական պաշտոններում և չեն զբաղվում բիզնեսով:

Այտոսկրի վրայի խալերը վկայում են պատասխանատվության և վճռականության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ որպես կանոն քաղաքական և հասարակական գործիչներ են: Ցավոք, հաճախ իրենց առջև դնում են նախօրոք իսկ անիրականանալի խնդիրներ և դրան են նվիրում իրենց կյանքը:

Ճակատի վերին մասի խալերը վկայում են առաջնորդի բնավորություն ունեցող մարդու մասին, որը հասնում է իր նպատակներին: Նման մարդիկ ունակ են նույնիսկ արկածախնդրության տանել մարդկանց՝ նախօրոք իսկ վստահ լինելով իրենց ցանկացած նախաձեռնության հաջողությանը: Նման մարդկանցից ենթակաները վախենում են, սակայն միևնույն ժամանակ նաև հարգում են:

Կրծքի վրայի խալը վկայում է հավատարմության, մաքուր սիրով սիրելու ունակության մասին: Նման մարդիկ երջանիկ են ամուսնական հարաբերություններում, սակայն դժբախտ են կյանքում, քանի որ միասեր են և չեն կարողանում այլ կես գտնել կյանքում:

Կողերի, որովայնի մասում խալ ունեցողները հիստերիկ են, ցանկացած առիթ են որոնում կռվի համար: Հաճախ նրանց չեն սիրում նույնիսկ մտերիմները, ինչը բերում է բախումների: Սակայն հենց նման մարդիկ հայտնվում են միայնության մեջ, առաջ են գալիս արցունքներ և խղճահարություն սեփական անձի նկատմամբ և արդյունքում նրանք գալիս են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհն իրենց դեմ է:

Մեջքի վրա խալեր ունեն ակտիվիստները և սպորտսմենները: Չնայած մեծ ակտիվությանը՝ նրանք անինքնավտահ են:

Խալեր ձեռքերի վրա. ձեռքերի ներքին մասում խալեր ունեցողները զգայուն և վիրավորվող մարդիկ են, սակայն իրենց իրենց շատ են սիրում և չեն ընդունում ուրիշների կարծիքը: Սիրում են փաղաքշանք: Ձեռքի արտաքին մասի խալերը խոսում են արտիստիկության և խարիզմայի մասին: Ձեռքերի վրա խալ ունեցողները որպես կանոն դերասաններ են, երաժիշտներ, գրողներ, տաղանդավոր ուսուցիչներ և լավ սպորտսմեններ:

Մատների վրա խալեր շատ հազվադեպ են հանդիպում: Նման խալեր ունեցողներին սիրում են բոլորը: Նման մարդիկ կենսասեր են, ելք գտնում են նույնիսկ ամենադժվար իրադրությունից: Խարիզմատիկ են և հաջողակ կյանքի բոլոր ոլորտներում:

Ափերի ներսի և կրունկների վրայի խալերը խոսում են ներքին օրգանների թուլության մասին: Սակայն նման մարդիկ շատ աշխատասեր են, որոնք համառությամբ կյանքում մեծ հաջողությունների են հասնում:

Աղբյուրը՝ armwiki.wordpress.com

Հրապարակման ներկայացրեց՝ Շող Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարմնի խալերը խոսում են մարդու բնավորության մասին
Ո՞րն է ավելի լավ: Ինչպիսին էին աղջիկները 30 տարի առաջ և ինչպիսին են դարձել հիմա