Ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է, և այդ ճանապարհին շատերն են լուրջ սխալներ թույլ տալիս:
Այս սովորությունները կարող են ավելորդ քաշի կուտակման, ինչպես նաև առողջական խնդիրների պատճառ դառնալ:
Քնելուց առաջ ուտելը
Խորհուրդ է տրվում ուտել քնելուց 2-3 ժամ առաջ: Ընդ որում, սնունդը պետք է թեթև լինի:
Վատ քուն
Քիչ քնելը կարող է ազդել ախորժակի վրա: Աշխատեք բավարար քանակով քնել և լավացնել քնի որակը:
Ուտել՝ միաժամանակ այլ բանով զբաղվելով
Այս դեպքում ուշադրությունը շեղվում է ուտելիքից, և դուք չեք գիտակցում՝ որքան և ինչ եք ուտում:
Սթրես և հոգեբանական խնդիրներ
Սրանք կարող են ձեր ամենավատ թշնամիները լինել: Սթրեսն ու հոգեբանական խնդիրները կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ, վատացնել կյանքի որակը: Սովորաբար մարդիկ նման իրավիճակներում սկսում են ավելի շատ ուտել, ընդ որում, մեծանում է քաղցր և յուղոտ մթերք ուտելու ցանկությունը:
Արագ ուտելը
Սովորեք դանդաղ ուտել, լավ ծամել բոլոր կտորները:
Ֆիզիկական ակտիվության բացակայություն
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահպանել արդյունքը, մեծացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Նախաճաշը բաց թողնելը
Դիետոլոգները պնդում են, որ նախաճաշը պետք է առօրյայի անբաժան մասը կազմի: Այն հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակությունը: Նախաճաշը պետք է պարունակի սպիտակուց, առողջ ճարպեր, ինչպես նաև՝ փոքր քանակով բարդ ածխաջրեր:
Մեծ քանակով աղ օգտագործելը
Խուսափեք մեծ քանակով աղի օգտագործումից, քանի որ այն հեղուկի կուտակման պատճառ է դառնում: Դա կարող է նաև ճնշման բարձրացման պատճառ դառնալ:
Քիչ ջուր խմելը
Բավարար քանակով ջրի օգտագործումը հնարավորություն է տալիս ազատվել տոքսիններից: Խուսափեք էներգետիկ, շաքար պարունակող խմիչքի օգտագործումից:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։