fbpx

«Արգելվում է ապրել». Հնդկաստանում «սպիտակ» այրիների ողբերգական ճակատագիրը

Աշխարհը գնում է դեպի տղամարդկանց և կանանց հավասարություն։ Սակայն Հնդկաստանում նույնիսկ ակնարկ չկա կանանց ամենատարրական իրավունքների մասին։ Նրանք երկրպագում և հարգում են տղամարդկանց, բայց կանանց մարդ չեն համարում։ Ընդորում մոռանալով, որ տղամարդուն կին է լույս աշխարհ բերում։ Աղքատ և երիտասարդ աղջիկներին կնության են տալիս վաղ տարիքից, ընտանիքը շտապում է շուտ ազատվել ավելորդ «բեռից»։ Իսկ ամուսինը սովորաբար տարիքով շատ ավելի մեծ է լինում։ Հետևաբար նրա կյանքը ավելի կարճ է։ Եվ հենց այդ ժամանակ, երբ ամուսինը մահանում է՝ վերջանում է նաև կնոջ կյանքը։

Այրիների հանդեպ վերաբերմունքը չափազանց խիստ է. նրանք կտրում են մազերը, երբեմն նույնիսկ սափրում և հագնում սպիտակ զգեստներ, որոնք պարտավոր են հագնել մինչև կյանքի վերջ։ Նրանց նորմալ կյանքը վերջանում է։ Այրիներին արգելվում է փոխել հագուստը, ուտել քաղցրեղեն, ուրախանալ և ամուսնանալ երկրորդ անգամ։ Նույնիսկ սեփական երեխաները կարող են նրանց դուրս վռնդել։ Հենց այդ պատճառով բոլոր այրիները հեռանում են հատուկ մի քաղաք՝ Վրինդավան, որտեղ ապրում են իրենց մնացած կյանքը՝ հեռու աշխարհիկ կյանքից։ Փողոցում այրիներին անհարգալից են վերաբերվում՝ նրանց ստորացնում և վիրավորում են։

Չնայած նրան, որ դրսում 21-րդ դարն է՝ Հնդկաստանում գոյություն ունի այրիների ինքնահրկիզման պրակտիկա։ Կանայք բարձրանում են իրենց ամուսինների հուղարկավորության խառույկի վրա՝ չնայած նրան, որ այդ ավանդույթը վերացվել է դեռևս 1987 թվականին։ Երկրում բազմաթիվ ցույցեր են լինում, որոնցով փորձում են կանխարգելել այդ ամենը և այրիներին վերադարձնել իրենց իրավունքները։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Արգելվում է ապրել». Հնդկաստանում «սպիտակ» այրիների ողբերգական ճակատագիրը
Ինչպե՞ս համատեղել ֆեյսբուքյան էջի անձնանկարն ու ետնանկարը (profile & cover photos)