fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԴԻԶԱՅՆ, ՈՃ և ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ 15 էֆեկտիվ դիզայներական լուծումներ Google-ի գրասենյակներում

15 էֆեկտիվ դիզայներական լուծումներ Google-ի գրասենյակներում

Գրասենյակի դիզայնը չափազանց կարևոր է ստեղծագործ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար: Մոբայլ տեխնոլոգիաները և լողացող աշխատանքային ժամանակացույցը թելադրում են նոր լուծումներ, քանի որ ավանդական լուծումներն արդեն չեն աշխատում: Եվ Google ընկերությունը հասկանում է դա, ինչպես ոչ ոք: Նրանց գրասենյակային լուծումները ուղղակի ապշեցնում են: Եկեք ծանոթանանք դրանցից մի քանիսի հետ.

1. Անձնային ուղղվածություն ունեցող մոտեցումներ

Google PGH office

Google ընկերությունը չի կրկնում իր կալիֆորնյական գրասենյակի դիզայներական լուծումների սկզբունքները այլ քաղաքներում: Նրանք ադապտացնում են տեղական նյութերը, ոճը նույնացման տարրերը ամեն մի նոր վայրում: Օրինակ, Պենսիլվանիայում գտնվող ընկերության պիտսբուրգյան գրասենյակը տարբերվում է նրանով, որ այստեղ դիզայներները որպես դեկոր օգտագործում են պողպատյա քաղաքի ոգով հսկայական պաստառներ, որոնց վրա պատկերված է երկաթյա կամուրջ:

2. Կենդանի ցանկապատներ Լոնդոնում

Google-Offices-2

Մաքուր օդը համարվում է մտային գործունեության հզոր խթանիչ և բարձրացնում է աշխատակիցների մարտական ոգին: Ընկերությունը չի ուզեցել սահմանափակվել ավտոկայանատեղիի կողքը տեղադրված պիկնիկի սեղաններով, ինչպես դա անում են շատ ֆիրմաներ:

Դիզայներները ստեղծել են «գաղտնի» այգի, առանձնացված հասարակական հանգստի գոտիներով՝ հենց իրենց Լոնդոնյան գլխամասային գրասենյակի տանիքում:

3. Խորհրդակցությունների սրահ՝ պալատ համար 6

Google-Offices-3

Նրանք, ովքեր ձգտում են աշխատավայրում հեռու մնալ կոնֆլիկտներից, շատ կհավանեն գործընկերների հետ հատուկ փափուկ պատերով սենյակում հանդիպելու միտքը: Այդպիսի սենյակ կա Google-ի Լոնդոնյան գլխամասային գրասենյակում: Գրասենյակի ընդհանուր մակերեսն է մոտ 50 000 մ2:

4. Մի մոռացիր քո արմատները

Google-Offices-4

Ընկերության դիզայներ D/DOCK-ի գլխում ծագել է միտք՝ Ամստերդամում տեղավորել Google-ի գրասենյակը հենց ավտոտնակում: Հենց այս ավտոտնակային ոճով էլ արված են մնացած սենյակները՝ ներառյալ կոնֆերանսների դահլիճը:

5. Անկյուն ընթերցանության համար

Google-Offices-5

Google-ի գլխամասային գրասենյակում, ամեն մի սենյակ կամ սրահ ունի իր ծիծաղելի անունը: Նույնը և վերաբերում մինի ընթերցասրահին, որին անվանում են  LaLa Library: Այն ստեղծվել է որպեսզի գրասենյակի աշխատակիցները զբաղվեն ինքնակրթությամբ՝ հարամավետ տեղավորվելով փափուկ բազմոցին: Այս համակրելի անկյան համար, ընկերությունը պարտական է PENSON ընկերության դիզայներներին:

6. Խորհրդակցության սրահի կախարդանքը

Google-Offices-6

Google-ի մադրիդյան գրասենյակում Jump Studios-ի դիզայներները ստեղծել են մեծ խորհրդակցությունների սրահ, որը համալրված է տեխնիկայի վերջին խոսքով, իսկ պատերին երկնիշ կոդով դեկորացիաներ են: Ապակոդավորման դեպքում կարելի է կարդալ. «Մադրիդ»:

7. Ցանցաճոճանակ

Google-Offices-7

Որոշ աշխատակիցների համար դժվար է ստեղծագործել ավանդական կաշվե բազմոցներին: Պիտսբուրգյան գրասենյակում  Strada ֆիրմայի դիզայներները կառուցել են ցանցաճոճանակ, որի շնորհիվ էլ «Google Hangout»-ը նոր շունչ ստացավ:

8. Եկեք քրտնենք

Google-Offices-8

Որպեսզի աշխատակիցները առավելագույնս տրվեն աշխատանքին, նրանց հարկավոր է մի տեղ սպառել ֆիզիկական էներգիան: Եթե հաշվի առնենք, որ բժշկական ծառայությունները այսօր բավական թանկ արժեն, ապա այս միտքը շահավետ է նաև տնտեսական առումով: Google ընկերությունը Թել Ավիվում գտնվող իր գրասենյակում ստեղծել է մարզման գոտիներ, յուրահատուկ աշխատանքային գոտիներ: Եվ նույնիսկ խորհրդակցությունների սենյակում հնարավորություն կա գնդակ խաղալու:

9. Ժպտացեք աշխատավայրում

Google-Offices-88

Որոշ մարդիկ ստիպված են փակել իրենց գրասենյակների սովորական դռները՝ առանձնանալու համար: Իսկ այս կրպակը կամ ընթերցանության անկյունը ստեղծվել է ամստերդամյան գրասենյակում դիզայներների կողմից, տեղաշարժվող տնակի տեսքով, ինչը շատ ավելի հաճելի և զվարճալի է դիտվում:

10. Շատ ավելին, քան խմելու ջրով տակառ

Google-Offices-10

Google ընկերությունը հայտնի է նաև նրանով, որ իր գրասենյակներում ստեղծում է սնվելու համար հետաքրքիր գոտիներ: Բացի մինի խոհանոցներից, գրասենյակում կան նաև հանգստի սենյակներ, որտեղ կարելի է առանձնանալ և զրուցել մեկ գավաթ սուրճի շուրջը: Այսպիսի հրաշալի գոտիներ է ստեղծված Տոկիոյում գտնվող YouTube-ի գրասենյակում:

11. Ընկերության լոգոն

Google-Offices-11

Ավանդական կապույտ, կանաչ և կարմիր գույներով լոգոն կարելի է հանդիպել ամենուր: Հասարակայնության հետ կապերի փոխնախագահ Սյուզան Միլները հայտարարել է, որ ստեղծելով գրասենյակներ, նրանք ուզում են, որպեսզի երբ մարդիկ գալիս են իրենց մոտ, իմանային, որ այստեղ կլուծեն իրենց խնդիրը, իսկ լոգոն հիշեցնում է այդ մասին ամենուր:

12. Թող լինի լույս

Google-Offices-12

Google-ի գրասենյակներում լույսը միշտ առատ է: Բայց եթե բնական լույսը հասանելի չէ, կամ արդեն երեկո է՝ այդ դեպքերի համար դիզայներները գրասենյակները համալրել են ֆլյուրեսցենտային լուսավորությամբ:

13. Ողջ լինեք

Google-Offices-13

Այս բառը գտնվում է Google-ի դրասենյակներից մեկում, իսկ ավելի կոնկրետ՝ Դուբլինում:

14. Հանգստացեք

Google-Offices-14

Շատերի համար աշխատանքն ու հանգիստը անհամատեղելի հասկացողություններ են: Սակայն Google-ի ցյուրիխյան գրասենյակում կան հատուկ սենյակներ մերսող բազմոցներով և հանգստացնող վաննաներով, որոնց շնորհիվ աշխատակիցները աշխատավայրում զգում են իրենց ինչպես հանգստանալուց:

15. Բարի ախորժակ

Google-Offices-15

Ե՛վ սնունդը, և՛ ըմպելիքները Google-ի գրասենյակներում անվճար են: Գրասենյակում ուտելիքին կատակով անվանում են «Google fifteen», որը համապատասխանում է 15 կգ և որը կարելի է ստանալ, եթե ամբողջ ժամանակդ անցկացնես սրճարանում: Բայց մյուս կողմից սնունդի ընդունումը դա սոցիալական երևույթ է, որը ավելի է մտերմացնում և նպաստում շփմանը:

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...

Բազմագիտակության դժվարին ԹԵՍՏ: Կկարողանա՞ք հաղթահարել այն

Մեր հերթական գիտելիքների թեստը: Այս անգամ հարցերը մի փոքր ավելի բարդ են: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք հաղթահարել թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Կիանո Ռիվզ․ «Ես ատում եմ աշխարհը, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի տեր կնոջ»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը,...
video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...