Գիտությունը մեզ շատ բան կարող է ասել, թե ինչ է գեղեցկությունը: Բայց այժմ այն մեզ կարող է ասել նաև, թե հանրահայտ կանանցից ովքե՞ր են ամենագեղեցիկները, և ամենակարևորը՝ ինչո՞ւ:
Հետազոտությունը, որը հիմնված էր հանրահայտ հին հունական ոսկե հատման վրա, կատարել է առաջադեմ կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի բժշկական գիտությունների դոկտոր Ջուլիան դե Սիլվան: Արդյունքում նրան հաջողվեց որոշել իգական սեռի համաշխարհային աստղերի դեմքի իդեալական համամասնությունները և սիմետրիան:
Այն դեպքում, երբ գեղեցկության ստանդարտները փոփոխվում են կախված նորաձևությունից, ոսկե հատման սկզբունքը մնում է անփոփոխ: Այդ պատճառով, հանրահայտ կանայք, ովքեր վերջիվերջո հայտնվել են այս ցուցակում, ապրել են տարբեր ժամանակաշրջաններում՝ և այսօր, և մի քանի տասնամյակ առաջ:
Օրինակ Էմբեր Հերդը համար 1-ն է ցուցակում, դեմքի սիմետրիայով՝ 91.85%, այն դեպքում, երբ Հելեն Միրենը՝ համար 6-ն է, իսկ Մերիլին Մոնրոն ընդամենը 9-րդը:
Դոկտոր դե Սիլվան ասում է, որ հետազոտությունները ոչ մի դեպքում չպետք է ինչ-որ մեկին դիպչեն կամ առավել ևս վիրավորեն: «Այս տեխնոլոգիան մեզ բացահայտում է այն գաղտնիքը, թե ինչու ինչ-որ մեկը ֆիզիկապես կարող է դուր գալ առավել, իսկ մյուսը՝ նվազ: Եվ արդյունքները ուղղակի ցնցող էին, – պնդում է դե Սիլվան և ավելացնում, – որոշ համաշխարհային աստղեր ունեն դիմագծեր, որոնք շատ մոտ են Հին Հունական գեղեցկության իդեալին»:
Եվ այսպես, ահա թե ինչ ցուցակ են կազմել գիտնականները՝ համապատասխան հին հունական և ժամանակակից հետազոտությունների.
1. Էմբեր Հերդ — 91,85%
2. Քիմ Քարդաշյան — 91,39%
3. Քեյթ Մոսս — 91,06%
4. Էմիլի Ռատակովսկի — 90,8%
5. Քենդալ Ջեներ — 90,18%
6. Հելեմ Միրրեն — 89,93%
7. Սքարլեթ Յոհանսոն — 89,82%
8. СՍելենա Գոմես — 89,57%
9. Մերիլին Մոնրո — 89,41%
10. Ջենիֆեր Լոուրենս — 89,24%
Աղբյուրը՝ marketium.ru