fbpx

Ալբերտ Էնշտեյնի 10 «ոսկե» մտքերը

Երբ պատրաստվում էի գրել 20-րդ դարի ամենահանճարեղ մարդկանցից մեկի` Ալբերտ Էնշտեյնի մասին պատմող հոդվածը, պատահական հանդիպեցի այս խոսքերը: Մի քիչ դադար… Հետո հիշեցի մեծ հանճարի ևս մեկ մեջբերում` միայն կյանքը, որն ապրած է ուրիշների համար, դա է իրական կյանքը:

Կարծում եմ, որ կյանքի վերջում մեզանից յուրաքանչյուրը կցանկանա ասել այս խոսքերը` «իմ խնդիրն այստեղ կատարված է», բայց դրա համար մենք պետք է սովորենք մտածել ավելի գլոբալ:

Անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը իր առջև նպատակ դնի` կյանքի ընթացքում ստեղծել ինչ-որ բան, որը կօգնի այլ մարդկանց ավելի հեշտ ապրել, ավելի երջանիկ լինել, ավելի կիմաստավորի նրանց կյանքը: Դա պետք է լինի մի բան, որը ձեզ հաճույք կպատճառի և կդարձնի ուրիշների կյանքը ավելի հարմարավետ: Սկզբում դա անհնար է թվում: Բայց դա հնարավոր է…

Ալբերտ Էնշտեյնը հանճար է ոչ միայն ֆիզիկայի ասպարեզում կատարած իր հայտնագործությունների, այլ նաև փիլիսոփայական հայացքների և կյանքի մասին խորը գիտելիքների համար:

Մեջբերում եմ նրա հայտնի արտահայտություններից մի քանիսը, որոնք հաճախ անվանում են Ալբերտ Էնշտեյնի 10 «ոսկե» մտքեր:

1. Մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում, երբեք չեն էլ փորձում ինչ-որ նոր բան անել: Սխալվելու վախը շատերին է կանգնեցնում կարևոր որոշումը ընդունելու պահին: Երբեմն այդ որոշումը կարող է փոխել մարդու ողջ կյանքը և դրանից պետք չէ վախենալ: Հաճախ մարդիկ, որոնք սկզբում անհաջողության են մատնվում, ավելի հեշտ են հասկանում, ինչպես հետագայում հասնել հաջողությունների, քան նրանք, որոնց մոտ հաջողությունը գալիս է միանգամից:

2. Կրթությունը դա այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են դպրոցում: Մենք հիշում ենք միայն այն, ինչը սովորում ենք ինքներս: Շատ հավանական է, որ 30 տարի հետո դուք կմոռանաք այն ամենը, ինչը սովորեցրել են ձեզ դպրոցում: Բայց այն, ինչին հասել եք ինքներդ, կոչվում է փորձ և կմնա ձեզ հետ ընդմիշտ:

3. Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը կարող է գրավել ողջ աշխարհը: Մարդու գիտելիքները սահմանափակում են նրան, երբ նա սկսում է մտածել դրանց շրջանակներում, իսկ երևակայությունը կարող է ամեն ինչ: Երբ հասկանում ես, ինչ առաջընթաց է ունեցել մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա, երևակայության ուժը երևում է ողջ մասշտաբով: Այն, ինչը մենք ունենք այսօր, ձեռք է բերվել մեր նախնիների երևակայության շնորհիվ: Այն, ինչը մենք ունենալու ենք ապագայում, կառուցվելու է մեր երևակայության շնորհիվ:

4. Ստեղծարարության գաղտնիքը կայանում է սեփական ոգեշնչման աղբյուրները թաքցնելու ունակության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը ունի ոգեշնչման իր աղբյուրները: Ոմանց ոգեշնչում են հայտնի մարդկանց հաջողությունները, մյուսներին նոր մտքերը կամ ինչ-որ նոր բան ստեղծելու ցանկությունը: Բայց այն, ինչը ձեր ոգեշնչման աղբյուրն է հանդիսանում, պետք է պահպանել այլ աչքերից: Երբ ձեզ նայում է ողջ աշխարհը, ձեր մտքերը պետք է առանձնահատուկ լինեն:

5. Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ թե նրանով, ինչի է նա ունակ հասնելու: Փորձեք լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ: Ձեր կյանքի ամենամեծ նպատակը պետք է ծառայի ոչ միայն ձեզ: Եթե նայեք աշխարհի ամենահայտնի մարդկանց, կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան է տվել այս աշխարհին: Պետք է տաք, որպեսզի հնարավորություն ունենաք վերցնել:

6. Ապրելու երկու ճանապարհ կա: Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում կամ կարող եք ապրել այնպես, կարծես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է հանդիսանում: Հրաշքներին հավատալը ոգեշնչում է մեզ և լցնում մեր կյանքը դրական էներգիայով: Ամենապարզ և հասարակ բաներում հրաշքներ տեսնելու ունակությունը թույլ է տալիս վայելել կյանքը և երջանիկ լինել այն ամենի համար, ինչ արդեն կա: Միևնույն ժամանակ, եթե ապրեք այնպես, կարծես ոչ մի բան այս աշխարհում հրաշք չէ, ապա կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանաք և ոչ մի բան չի կարող կանգնեցնել ձեզ: Միաժամանակ երկու ձևով էլ ապրելու դեպքում ձեր կյանքը կլինի երջանիկ և արդյունավետ:

7. Երբ ես դիտարկում եմ ինձ և մտածելու իմ եղանակը, գալիս եմ եզրակացության, որ երևակայությունն իմ համար ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան աբստրակտ մտածելակերպի ցանկացած դրսևորում: Շատ կարևոր է երազել այն մասին, ինչին դուք կարող եք հասնել կյանքում: Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատ թափառել և ստեղծել այն աշխարհը, որում դուք կուզենայիք ապրել:

8. Որպեսզի դառնաք գառների հոտի կատարյալ անդամ, պետք է առաջին հերթին գառ լինեք: Եթե դուք ցանկանում եք դառնալ հաջողակ գործարար, ապա պետք է սկսեք բիզնեսով զբաղվել հենց հիմա: Ցանկանալ սկսել, բայց վախենալ հետևանքներից` դա ձեզ ոչնչի չի բերի: Սա ճշմարիտ է կյանքի բոլոր ոլորտների համար: Հաղթելու համար նախ պետք է սկսել խաղալ:

9. Պետք է սովորել խաղի կանոնները: Իսկ հետո, պետք է սկսել խաղալ բոլորից լավ:
Սովորեք խաղի կանոնները և խաղացեք բոլորից լավ: Պա՞րզ է չէ: Ինչպես ամեն մի հանճարեղ բան:

10. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրությունը պատահական չէ տրված մարդուն: Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս: Որպեսզի գտնեք լուծումներ, հարցեր տվեք ձեզ և այլ մարդկանց: Դա հնարավորություն կտա ձեզ սովորել նորը և շարժվել առաջ:

Աղբյուրը`  success.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ալբերտ Էնշտեյնի 10 «ոսկե» մտքերը
Arxangelo-ն ամբողջովին նորովի