fbpx

Մի օր Աստծո մոտ եկավ մի կին։ Նրա մեջքը ճկվել էր մեծ պարկի ծանրության տակ․․․ ԱՌԱԿ

Մի օր Աստծո մոտ եկավ մի կին։ Նրա մեջքը ճկվել էր մեծ պարկի ծանրության տակ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

— Դու հոգնե՞լ ես, – անհանգստացած ասաց Աստված։ – Ցա՛ծ դիր բեռդ, նստիր, հանգստացիր։

— Շնորհակա՛լ եմ, ես երկար չեմ մնալու, – մերժեց կինը, – միայն խնդրանքս կհայտնեմ Քեզ ու հետ կգնամ։ Թե չէ այս ընթացքում հանկարծ մի բան կպատահի, ես ինձ չե՛մ ների։

– Ի՞նչը քեզ չես ների։

– Եթե այս ընթացքում երեխայիս հետ մի բան պատահի։ Ես հենց դրա համար էլ եկել եմ, որ խնդրեմ Քեզ։ Աստվա՛ծ իմ, պահիր, պահպանիր երեխայիս։

– Ես հենց դրանով եմ զբաղված, – լուրջ ասած Աստված։ – Մի՞թե ես քեզ առիթ եմ տվել կասկածելու իմ հոգածության մեջ։

– Ո՛չ, բայց․․․ Այս կյյանքում այնքա՜ն վտանգներ կան, վատ ազդեցություններ, կտրուկ շրջադարձեր։ Իսկ նա այն տարիքում է, որ ամեն ինչ ուզում է փորձել, ամեն տեղ մտնել, ամեն ինչում ինքնահաստատվել։ Ես վախենում եմ, որ նա կընկնի շրջադարձին, կվնասի իրեն ու ցավ կապրի։

– Դե ուրեմն հաջորդ անգամ նա ավելի զգույշ կլինի, քանի որ իր մաշկի վրա կզգա՝ ինչ է ցավը, – պատասխանեց Աստված։ – Դա շատ լավ փորձ է։ Ինչո՞ւ չես ուզում թույլ տալ նրան սովորել իր փորձով։

Կարդացեք նաև՝ Մի օր աղքատ մի մարդ հարցնում է Աստծուն․ «Ինչո՞ւ եմ ես այսքան չքավոր․․․». Իմաստուն ԱՌԱԿ, որը պետք է իմանան բոլորը

– Որովհետև ուզում եմ ազատել նրան ցավից, – հուզված արձագանքեց մայրը։ – Դու տեսնում ես՝ ես ինձ հետ կրում եմ ծղոտով լի պարկ, որպեսզի փռեմ այն տեղերում, ուր նա կարող է ընկնել։

– Եվ հիմա դու ուզում ես, որ ես նրան պատեմ ծղոտով բոլոր կողմերի՞ց։ Լա՛վ։ Դե, նայի՛ր։

Եվ Աստված ծղոտի մեծ քանակ գցեց դեպի երկիր։ Ծղոտը օղակով ընկավ կնոջ երեխայի շուրջը՝ պատսպարելով նրան բոլոր վտանգներից, բոլոր գայթակղություններից ու հրապույրներից, և մեծ հաշվով՝ կյանքից։

Կինը տեսնում էր՝ ինչպես է երեխան փորձում դուրս գալ ծղոտե սահմաններից, բայց ապարդյուն։ Նա այս ու այն կողմ էր նետվում, փորձում էր ճեղքել ծղոտե օղակը, մե՛կ հուսահատվում էր, մե՛կ սաստիկ զայրանում։ Իսկ վերջում լուցկի հանեց ու այրեց ծղոտը։ Բոցավառվեց կրակը, և ամբողջ տեսարանը մի ակնթարթում փակվեց ծխով։

– Բալե՛ս, – ճչաց կինը, – ես գալի՛ս եմ օգնության։

– Ուզում ես էլի՞ մի քիչ ծղոտ ավելացնել կրակին, – հարցրեց Աստված։ – Նկատի ունեցիր․ որքան շատ ծղոտ են փռում ծնողները, այնքան մեծ է երեխաների ցանկությունը ամեն գնով դուրս պրծնել։ Իսկ եթե դա չի հաջողվում, մարդն ուղղակի կարող է սկսել այրել իր կյանքը։ Չէ՞ որ նա չգիտի՝ ինչ է ցավը և ինչ է ընտրության ազատությունը․․․

Դու կարծում ես, թե դա ծղոտով լի պարկ է քո ուսերին, բայց իրականում դա խնդիրներով լի պարկ է։ Այդտեղ են բոլոր սարսափները, որոնք քո աչքին երևում են, բոլոր վախերը, որոնք ապրում են քո մեջ։ Այն ամենը, ինչի մասին դու մտածում ու մտահոգվում ես, թափ են հավաքում ու աճում, որովհետև դու նրանց սնում ես։ Ահա թե ինչու է քո բեռը այդքան ծանր, իսկ քո մեջքը այդքան հոգնած․․․

– Ստացվում է՝ ես չպե՞տք է հոգ տանեմ երեխայիս մասին։ Եվ դա ինձ ասում ես Դո՞ւ, Աստվա՛ծ։

– Հոգ տանել՝ որքան ուզես։ Այ, իսկ անհանգստանալու կարիք դու չունես։ Չէ՞ որ ես էլ եմ նրա մասին հոգ տանում։ Թո՛ւյլ տուր ինձ անել իմ գործը։ Ուղղակի մի՛ խանգարիր ինձ։ Բայց դա, որքան ես հասկանում եմ, հավատի հարց է․․․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 42 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
Մի օր Աստծո մոտ եկավ մի կին։ Նրա մեջքը ճկվել էր մեծ պարկի ծանրության տակ․․․ ԱՌԱԿ
7 բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին տղամարդկանց մասին