Ասում են. որքան լեզու գիտես՝ այդքան մարդ ես։ Մարդ պետք է իր կյանքում տիրապետի առնվազն 1-2 օտար լեզվի։ Այսօր կներկայացնենք 5 պատճառ գերմաներեն սովորելու համար։
1. Բիզնես լեզու
Ներկայումս Գերմանիան ամենահզոր եվրոպական պետություններից մեկն է, և Գերմանիայում են գործում այնպիսի նշանավոր ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Adidas, Puma, BMW, Mercedes և այլն: Գերմանիայում արդյունաբերության և տեխնիկայի զարգացման հետ աճում է նաև բիզնեսը, հետևաբար գերմանացի գործնկերների հետ համագործակցությունն ու բիզնես կոնֆերանսները կնպաստեն Ձեր բիզնեսին:
2. Գումարի աղբյուր
Գերմանիայում բնակություն հաստատելն ու աշխատելը շատ նպաստավոր է, մասնավորապես բժշկության և տեխնիկայի բնագավառում, քանի որ այնտեղ կարելի է վաստակել մեծ քանակությամբ գումար: Գերմանիան աշխարհի ամենահարուստ երկրներից է, և եթե բնակություն հաստատեք Գերմանիայում, անհամեմատ կհարստանաք:
3. Տարածված լեզու
Գերմաներենով խոսում է գրեթե ամբողջ կենտրոնական Եվրոպան: Գերմաներենը հանդիսանում է Գերմանիայի, Ավստրիայի, Շվեցարիայի, Լիխտենշտեյնի և Լյուքսեմբուրգի պետական լեզուն: Գերմաներենը միջազգային լեզուներից է, և տարածված է ոչ միայն Եվրոպայում, այլ նաև այլ պետություններում:
4. Կրթություն
Միջազգային մակարդակի բարձրագույն կրթություն ստանալու համար ցանկալի է իմանալ գերմաներեն, մասնավորապես փիլիսոփայության և բժշկության բնագավառներում, քանի որ գերմանական ազգին են պատկանում, այնպիսի ֆլուխներ, ինչպիսիք են Ալբերտ Էնշտեյնը կամ Զիգմունդ Ֆրեյդը, հետևաբար նրանց տեսությունների և գրքերի օրիգինալները՝ գերմաներեն են: Գերմանիայում գործում են նաև համաշխարհային ճանաչման բուհեր և ուսումնական կենտրոններ:
5. Գրքեր, ֆիլմեր, պարբերականներ
Գերմաներեն լեզվով գոյություն ունեն մի շարք պարբերականներ, գրքեր, ֆիլմեր և այլն: Յուրաքանչյուր տասը գրքից մեկը, հրատարակվում է գերմաներեն լեզվով: Գերմաներենի ուսմանը կնպաստի նաև անգլերենի իմացությունը (կամ հակառակը), քանի որ երկուսն էլ միևնույն լեզվընտանիքի լեզուներ են, և ունեն շատ նմանություններ:
Իրականում գերմաներենը այնքան էլ բարդ և կոպիտ չե, ինչպես կարծում եք:
Հրապարակման ներկայացրեց՝ Կառլեն Հակոբյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]