ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ

Այս ԹԵՍՏԸ կպատմի, թե երբ կհանդիպեք Ձեր սիրուն


Այս ԹԵՍՏԸ կօգնի բավական մեծ պատկերացում կազմել այն մասին, թե երբ Ձեր կյանք մուտք կգործի սերը։

Նայեք այս նկարին և ասեք, թե ըստ Ձեզ այս զույգերից ո՞րն է մարմնավորում իդեալական սեր։ Ձեր պատասխանը կասի Ձեզ այն, ինչը այդքան երկար ժամանակ ցանկանում եք իմանալ։

Զույգ 1

Եթե ընտրել եք առաջին զույգին, ուրեմն դուք այն մարդն եք, ով արդեն իսկ ամեն ինչ հասկացել է։ Դուք գիտեք, որ սերը՝ պատրականություն է, որ ամբողջ կյանքը չէ որ կիրք է և կրակ ներսում, և դուք ցանկանում եք քնքշություն, լավ զուգընկեր շփման համար, ում հետ կկարողանաք կերակուր պատրաստել կամ սերիալ դիտել։

Եվ այսպես, մենք կարող ենք ասել, որ դուք ամբողջությամբ պատրաստ եք հարաբերություններին։ Բայց ո՞ւմ հետ։ Շատ լավ, մենք կարող ենք վստահեցնել Ձեզ, որ այդ մարդը շատ ավելի մոտ է Ձեզ, քան կարող եք պատկերացնել։ Դա այն մարդն է, ում հետ դուք յուրահատուկ կապ եք զգում և կիսում նրա հետ Ձեր աշխարհայացքը։

Զույգ 2

Եթե ընտրել եք երկրորդ զույգին՝ դա այն պատճառով, որ դուք շատ երազկոտ եք։ Նույնիսկ եթե չեք խոստովանում՝ դուք հիացած եք հեքիաթային ռոմանտիկայով, սիրո խոսքերով և մինչ առավոտ պարերով։

Ամեն դեպքում՝ դա հեռացնում է Ձեզ հարաբերություններում լինելու իրական հնարավորությունից։ Մի՞թե իրական հարաբերությունները ավելի վատն են, քան պատմությունները արքայազների և արքայադուստրերի մասին։

Եթե դուք սովորեք ընդունել այն, որ ոչ միշտ է ամեն ինչ լինում այնպես, ինչպես դուք եք երազում, և այնուամենայնիվ կյանքը հիասքանչ է, դուք ավելի մոտ կլինեք հանդիպմանը Ձեր սիրուն։

Զույգ 3

Եթե դուք ընտրել եք երրորդ զույգին՝ դա այն պատճառով, որ դուք այն մարդն եք, ով հստակ գիտի թե ինչ է ուզում, երբ է ուզում և ինչպես է ուզում։

Խնդիրը նրանում է, թե… Ի՞նչ եք անում, որպեսզի գտնեք այդ մարդուն։

Դուք պետք է գտնեք այդ մարդուն։ Սկսեք ավելի շատ շփվել, արեք այն, ինչ Ձեզ դուր է գալիս, հանդիպեք նոր մարդկանց, ծանոթացեք և միայն այդ ժամանակ դուք կդադարեք միայնակ լինել։

Զույգ 4

Եթե ընտրել եք չորորդ զույգին՝ դա այն պատճառով, որ դուք շատ կրքոտ մարդ եք։ Ձեզ համար շատ դժվար է սիրահարվելը, նաև շատ արագ եք կորցնում սիրո զգացումը։ Ձեզ համար զգացմունքներն ու կիրքը՝ ամեն ինչ է։

Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, դուք բավական հեռու եք կայուն հարաբերություններից։ Երկարատև հեռանկարով, ամուր զույգով եռանդը կբերի քնքշության, ընկերության, ընդհանուր ծրագրերի։

Եթե դա Ձեզ համար բավական է, եթե Ձեզ հետաքրքրում է միայն սիրո կրակը, Ձեզ մոտ չի լինի երկարատև հարաբերություններ։

Նախորդ նյութը

«Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ Ձեզ վիրավորել են»։ Իմաստուն ԱՌԱԿ օձի մասին

Հաջորդ նյութը

8 նշան, որ դուք ուժեղ կին եք և տարբերվում եք ուրիշներից