Ավստրալիացի նկարչուհի Քեթրին Նելսոնը լողացող աշխարհների համալիրներ է կառուցում հարյուրավոր նկարներից: Երկար տարիներ Նելսոնը աշխատում էր կինոարտադրությունում, ստեղծելով վիզուալ էֆեկտներ այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Մուլեն Ռուժ», «300 Սպարտացիներ», «Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը»:
Քեթրինի տեխնիկան թույլ է տալիս ստեղծել յուրահատուկ և հետաքրքիր պեյզաժներ, որոնցից ամեն մեկը դիտողին ուղարկում է ճանապարհորդության դեպի այդ միկրոաշխարհը: Մեկ այդպիսի պեյզաժի ստեղծմանը ծախսվում են ամիսներ:
«Ապագայի հիշողություններ» անվանմամբ աշխատանքների սերիան կազմված է 20 լողացող աշխարհներից, որոնք առանձնանում են բարձր դետալիզացիայով: Արդյունքում մեր առջև հառնում է ժամանակակից գեղանկարչական միֆոլոգիա, որը շատ նրբանկատորեն դիտորդին հիշեցնում է խորը ճշմարտություն. այս ամենը իր ամեն բազմերանգությամբ գտնվում է մեր շուրջը և նաև սա մեր աշխարհի ճակատագրերն են:
Չչարաշահելով Ձեր համբերությունը՝ Ձեզ եմ ներկայացնում այդ աշխատանքներից մի քանիսը: Հիացե՛ք.
Քեթրինի կայքն է՝ catherinenelson.net