fbpx

Էթել Լիլիան Վոյնիչ «Բոռ»: Մեջբերումներ գրքից

Մեջբերումներ Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ» գրքից, որոնք կլրացնեն Ձեր կյանքի իմաստության դարանը.

Կործանվելու ամենահավաստի միջոցն այն է, երբ ինքդ նախապես համոզված ես, որ կկործանվես:

Հոգին ախր համր է, նա ձայն չունի, չի կարող գոռալ: Նա պետք է դիմանա, դիմանա և դիմանա…

Ճանապարհին ընկած քարը գուցեև ամենալավ մտադրությունն ունի, բայց, միևնույն է, պետք է հեռացնել ճամփից:

Բայց կյանքը, կյանք է, և պետք է նրանից վերցնել այն ամենը, ինչ որ կարելի է:

Մեր արարքների մեջ մենք չպետք է ղեկավարվենք նրանով, թե սիրում են մեզ կամ ատում:

Ամենամահացու զենքը, որ ես գիտեմ, ծիծաղն է:

Ոչ մի բան չի փոխվել այն օրից, երբ ինքը լի էր կյանքով: Առօրյա մանրուքներից ոչ մեկը չի փոխել իր տեսքը, այն բանից, որ սպանել էր մի մարդկային հոգի: Ամեն ինչ մնացել էր առաջվանը: Ցայտում էին շատրվանների ջրերը, տանիքի տակ ճռվողում էին ճնճղուկները. այդպես նրանք ճռվողում էին երեկ, այդպես կճռվողան վաղը: Իսկ ինքը…. ինքը մեռած է:

Բոլորի վրա շարունակ ծիծաղող մարդու մեջ ինչ-որ անմաքուր բան կա:

Նույնիսկ երկու րոպեով էլ չեմ լրջանա, բարեկամս: Ոչ կյանքը , ոչ էլ մահը չարժեն դրան:

Եթե չես ուզում լսել սուտը, հարցեր մի տուր:

Ինչ որ եղել է՝ մահինն է, իսկ ապագան՝ իմն է դեռ :

Մեր բոլոր դժբախտությունների ու սխալների գլխավոր պատճառը հոգու հիվանդությունն է:

Հնազանդ ձին էլ քացի կտա, եթե շարունակ սանձը ձգես:

Անցորդները իր սիրտը գցել են ցեխի մեջ, տրորել ոտքի տակ: Իսկ հոգին: Որքան արհամարանք, որքան ծաղր ու ծանակ է տարել: Ախր նրանում ողջ տեղ չի մնացել։

Պահպանեցեք ձեր դիմակը, եթե այդպես ավելի թեթև է ձեզ համար, բայց դա դեն գցեք ձեր հոգու վրայից, խնայեք ձեզ:

Հրապարակման ներկայացրեց՝ Աղավնի Ադամյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag