fbpx

«Ոտքեր, ինչիս ե՞ք պետք, եթե ունեմ թևեր»․ Ուժեղ Ֆրիդա Կալոի ուժեղ ցիտատները

Ֆրիդա Կալոն մարդկության պատմության ամենատաղանդավոր նկարչուհիներից մեկն է: Ուժեղ ոգով: Ով բազմաթիվ ողբերգություններ է ապրել: Տանելով ավելի քան 30 վիրահատություն, նա նկարում էր, որովհետև գիտեր, որ միայն այդպես կարող է անմահ լինել: Նաև նկարչությունը նրան ապրելու համար ուժ և իմաստ էր տալիս:

Հետաքրքիրն այն է, որ Կալոն բացի նկարելուց նաև ցիտատներ էր գրում, որոնցից որոշներին առաջարկում ենք ծանոթանալ հենց հիմա:

Վերջում մենք կարող ենք շատ ավելի բաների դիմանալ, քան սպասում էինք ինքներս մեզանից:

Ես նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է, որ նրանք երբեք չեն մահանա:

Ես նկարում եմ ինձ, որովհետև այնքան հաճախ եմ լինում միայնակ: Եվ որովհետև ես ինձ բոլորից լավ գիտեմ:

Ես երբեք կյանքից հիասթափություն չեմ ապրում այնպես, ինչպես լինում է ռուսական վեպերում: Ես հստակ գիտակցում եմ իմ իրավիճակը և գրեթե երջանիկ եմ, որովհետև ես ունեմ Դիեգոին, և մայրիկին, և հայրիկին, որոնց ես այնքան շատ եմ սիրում: Իմ կարծիքով դա բավական է: Եվ ես կյանքից հրաշքներ կամ նմանատիպ այլ բաներ չեմ խնդրում:

Ես ուրախ սպասում եմ հեռանալուս և հուսով եմ երբեք չվերադառնալ:

Նախկինում ես կարծում էի, որ ես աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ: Բայց հետո իմ մոտ միտք ծագեց, որ աշխարհում այնքան մարդ կա, և հավանաբար կա ևս մեկ նույնքան տարօրինակը, ինչպիսին ես եմ:

Ես ողջ մնացի և գումարած դրան՝ պատճառ ունեմ ապրելու համար: Հանուն գեղանկարչության:

Չկա ծիծաղից ավելի թանկ բան: Դրա օգնությամբ կարելի է կտրվել ինքդ քեզանից, դառնալ անկշիռ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
«Ոտքեր, ինչիս ե՞ք պետք, եթե ունեմ թևեր»․ Ուժեղ Ֆրիդա Կալոի ուժեղ ցիտատները
Հայեցի ինտելեկտուալ ԹԵՍՏ․ Որքա՞ն բան գիտես Հայաստանի, հայերի և ընդհանրապես հայկականի մասին