fbpx

Ահա թե ինչպիսի տեսք ունի արևածագը՝ տարբեր մոլորակներում

Արեգակ՝ այն, առանց որի անհնար է պատկերացնել կյանքը Երկիր մոլորակի վրա։ Եվ մենք բոլորս հիանում ենք անկրկնելի գեղեցկության արևածագերով և արևամուտերով։ Բայց կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ տեսք ունի երկնային լուսատուն այլ մոլորակներում։

Ռոն Միլլերի թվային նկարարազարդումները, որոնց վրա նա տասնյակ տարիներ է ծախսել՝ կօգնեն մեզ այդ հարցում։

Mediamag-ը առաջարկում է ճանապարհորդություն կատարել և տեսնել, թե ինչպես է ծագում արևը մնացած ութ մոլորակներում։

Մերկուրի

11885465-01sunseenfrommercuryt-1468479824-1000-1be5f61bf2-1468651155

Մերկուրին հեռու է արևից 60 միլիոն կմ, դա Երկիր մոլորակից մինչև արեգակ տարածության 39%-ն է։ Իսկ արևածագը Մերկուրիում 3 անգամ մեծ և վառ է, քան Երկիր մոլորակում։

Վեներա

11885865-02sunseenfromvenust-1468480126-1000-406d306103-1468651155

Արևը, որը «գրեթե» երևում է Վեներայից՝ գտնվում է 108 միլիոն կմ հեռավորության վրա (Երկիր մոլորակից մինչև արեգակ տարածության 72%)։ Խիտ գազային ամպերի պատճառով, արևը Վեներայից երևում է, ինչպես մի կետ ամպամած օրը։

Մարս

11885915-04sunseenfrommarst-1468480188-1000-980e53083a-1468651155

Մարսի լուսատուն գտնվում է 230 միլիոն կմ հեռավորության վրա՝ դա մեկ ու կես անգամ հեռու է, քան Երկիրը։ Բայց տեսնել արևը խանգարում է ոչ թե հեռավորությունը, այլ փոշու քամիները, որոնք բարձրանում են մինչև մթնոլորտ։

Յուպիտեր

11885665-05sunseenfromeuropat-1468480219-1000-08db7db300-1468651155

Իսկ ահա թե ինչպիսի տեսք ունի Արեգակը Եվրոպայից՝ Յուպիտերի արբանյակներից մեկից։ Յուպիտերը գտնվում է ավելի հեռու՝ 779 միլիոն կմ և դա Երկիր մոլորակից մինչև արեգակ տարածությունից 5.2 անգամ ավելի մեծ է։ Արևի լույսն անցնում է մթնոլորտի շերտերով և լուսավորում նրա օղակը կարմիր գույնով։

Սատուրն

11885815-06sunseenfromsaturnt-1468480257-1000-8b95d6108c-1468651155

Սատուրնը ամենաճանաչելի մոլորակներից մեկն է։ Արևը Սատուրնից հեռու է 1.5 միլիարդ կմ-ով (9.5 անգամ ավելի, քան Երկիրը արևից)։ Բայց Արեգակը շողում է այնտեղ ոչ պակաս պայծառ։ Ճառագայթները՝ ջրի բյուրեղների և գազերի պատճառով բեկվում են՝ ստեղծելով անհավանական օպտիկական էֆեկտներ, այնիպիսի, ինչպիսիք են՝ լուսապսակներ և կեղծ արևներ։

Ուրան

11885715-07sunseenfromariel--uranust-1468480278-1000-6b46f65fdb-1468651155

Արիելում՝ Ուրանի արբանյակներից մեկում, արևածագերը բավական ցուրտ և բավական մասշտաբային են։ Արեգակը այստեղ գրեթե չի տաքացնում, քանի որ գտնվում է 2.8 միլիարդ կմ հեռավորության վրա՝ ինչը 19 անգամ ավելի է քան Երկրից Արեգակ տարածությունը։

Նեպտուն

11885215-08sunseenfromtriton--neptunet-1468480299-1000-874f14c819-1468651155

Արևն այնպիսին, ինչպիսին երևում է Տրիտոնից՝ Նեպտունի լուսիններից մեկից։ Նրանց միջև հեռավորությունը 4.5 միլիարդ կմ է՝ 30 անգամ ավելի է քան Երկրից Արեգակ տարածությունը։ Փոշու և գազերի հսկայական գեյզերները լցնում են առանց այն էլ փոքրիկ այս աստղը։

Պլուտոն

11885765-09sunseenfromplutot-1468480321-1000-d610814d68-1468651155

Փոքրիկ շողացող կետ՝ հենց այսպիսի տեսք ունի արևը ամենահեռավոր մոլորակից։ Պլուտոնից Արեգակ հեռավորությունը 6 միլիոն կմ է՝ 40 անգամ ավելի է քան Երկրից Արեգակ տարածությունը։ Պլուտոնում լույսը 1600 անգամ ավելի խամր է, քան Երկիր մոլորակում, բայց միևնույնն է 250 անգամ ավելի վառ, քան լիալուսինը Երկիր մոլորակից։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչպիսի տեսք ունի արևածագը՝ տարբեր մոլորակներում
Ամենագայթակղող բույրերի վարկանիշը