Այս նկարները այնքան իրական տեսք ունեն, որ ոչ մի վայրկյան չես կասկածում՝ քո առաջ ավտոմեքենայի դիմապակուն հարվածող անձրևի լուսանկար է։

Բայց իրականում սա նկարած է ձեռքով։
Այս երիտասարդ նկարչի զարմանալի ունակությունները ունակ են մոլորության մեջ գցել նույնիսկ ամենաթրծված քննադատներին։

Ֆրենսիս ՄակԿրորին այնքան արհեստավարժ է տիրապետում վրձնին, որ արդեն մականուն է ստացել «Անձրևների տիրակալ»։

Ֆրենսիսը ծնվել է Իռլանդիայում, որտեղ տարվա մեծ մասը անձրևներ են։ Բայց այն, ինչ մեկի համար վատ եղանակ է, Ֆրենսիսի համար օգեշնչման աղբյուր է։

Չնայած երիտասարդ տարիքին, Ֆրենսիսն արդեն հայտնի է ամբողջ աշխարհով։ Նրա հիպերռեալիստական նկարները ստիպում են սիրել անձրևը և անձրևային եղանակի ռոմանտիկան։

Որքան հարմարավետ է թվում տունը, ավտոմեքենայի սրահը կամ փոքրիկ ռեստորանը, երբ դրսից ապակուն է հարվածում անձրևը։

Այս տղայի տաղանդը հիացմունքի է արժան։








