Նորվեգացի ֆիզիկոս Անդրեաս Վալը որոշել է բոլորին ցուցադրել, որ առանց հատուկ զենքերի, ստորջրյա կրակոցների դրվագներով բլոքբաստերները իրականում խաբեություն են։
Մենք գիտենք, որ ջրում շարժվելը շատ անգամ դժվար է, քան ցամաքում։ Ֆիզիկայի տեսանկյունից դա բացատրվում է ուղղակի ջրի և օդի խտությունների տարբերությամբ։ Եվ այդ օրենքը տարածվում է բոլոր մարմինների վրա, որոնք գտնվում են ջրի տակ՝ այդ թվում նաև հրազենային գնդակի։
Որպեսզի պրակտիկ ապացույցը ավելի ազդեցիկ լինի, գիտնականը տեսանկարահանել է իսկական ստորջրյա կրակոցը, կանգնելով զենքից մի քանի մետր հեռավորության վրա։ Արդյունքը շատերին կզարմացնի՝ Գնդակը կարողանում է թռչել, ավելի շուտ լողալ՝ ընդամենը մոտ մեկ մետր։
https://youtu.be/tzm_yyl13yo