fbpx

Հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի մասին

Մի քանի փաստ մարդու օրգանիզմի մասին, որոնց մասին միգուցե չեք լսել.

  • Քանի որ սիրտն ունի իր սեփական էլեկտրական իմպուլսը, այն կարող է բաբախել մարմնից դուրս այնքան ժամանակ, մինչև որ թթվածնի մատակարարումը չպակասի։
  • Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը: Կանայք օրվա մեջ ավելի շատ են թարթում աչքերը, քան տղամարդիկ։
  • Մեկ օրվա ընթացքում մարդու ուղեղն առաջացնում ու հաղորդում է ավելի շատ էլեկտրոնային ազդակներ, քան աշխարհի ամողջ հեռախոսները միասին վերցրած:
  • Աչքերը պատկերը ստանում են գլխիվայր, իսկ մեր ուղեղը այն շտկում է: Այնպես որ՝ մենք տեսնում ենք շուռ տված պատկերներ։
  • Մարմնի միակ մասը, որտեղ արյան մատակարարում չկա՝ դա աչքի բիբն է։ Բիբը թթվածինը ստանում է անմիջապես օդից։
  • Փռշտալուց մարդու օրգանիզմի բոլոր ֆունկցիաները դադարում են, նույնիսկ՝ սրտի։
  • Ուղեղի բջջում կարող է տեղավորվել մոտ 30 հատորանոց հանրագիտարանի տեղեկատվության հնգապատիկը։
  • Ամենաարագ աճող մազերը դեմքի մազերն են։
  • Նույնիսկ շատ քիչ աղմուկից բբերը լայնանում են: Այս պատճառով է, որ վիրաբույժներին, ժամագործներին ու այլ մանրազննին մանուալ աշխատանք իրականցնողներին նույնիսկ ամենացածր աղմուկը նեղություն է տալիս: Բբերը ձայնից կորցնում են կենտրոնացումն ու կիզակետը, և տեսողությունը մշուշվում է:

Հրապարակման ներկայացրեց՝ Քրիստինե Արշակյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի մասին
10 փաստ մարդու մարմնի մասին