fbpx

Ինդիգո-, Բյուրեղ- և Ծիածան-երեխաներ։ Նրանցից ո՞րն եք դուք

Երևի շատերն են լսել սերունդների տեսության մասին, ըստ որի, աշխարհի բոլոր մարդիկ կախված թե երբ են ծնվել՝ բաժանվում են խմբերի։ Այդ տեսությունը նման է կոչման ուսմունքին։ Եթե հավատալ այդ տեսությանը, մենք բոլորս բաժանվում ենք՝ Ինդիգո-երեխա, Բյուրեղ-երեխա և Ծիածան-երեխաների։ Ուզո՞ւմ եք իմանալ թե որ խմբին եք դուք պատկանում։

Ինդիգո-երեխաներ

  • Ծնվել են 1960-1990թթ.
  • Բնավորությամբ ըմբոստ ընդդեմ հասարակական կարծիքի։
  • Ատում են համակարգը։
  • Մեկուսիներ։
  • Հակված են վնասակար սովորություններին։
  • Կամակոր են։

Նրանք անհնազանդ են և դժվար են հարմարվում տանը, աշխատավայրում, դպրոցում կոնֆլիկտային իրավիճակների հետ։ Հոգով մարտիկներ են, որոնք ներքուստ ցանկանում են գնալ ընդդեմ փտած համակարգի։ Եվ դա կարելի է նկատել երաժշտության մեջ, որ նրանք լսում են, կյանքի ոճի մեջ, որ նրանք ապրում են երիտասարդ տարիքում, ֆիլմերում, որ նայում են։ Ոչ հազվադեպ է, որ նրանց արվեստը ստանում է պսիխոդելիկ տեսք։ Հենց նրանք են հորինել ինտերնետը, տարատեսակ գաջեթներ և այն ամենը, ինչ փոխել է աշխարհը։

Սերնդի առաքելությունն է՝ վերացնել այն ամենը, ինչ չի աշխատում և ճանապարհ հարթել լավագույն աշխարհի համար։

Բյուրեղ-երեխաներ

  • Ծնվել են 1980-2000թթ.
  • Ուժեղ և անկեղծ։
  • Ունեն վառ երևակայություն և ստեղծագործական ունակություններ։
  • Հակված են ուսումնասիրել միստիկականը և գերբնականը։
  • Թեթև բնավորությամբ։

Բյուրեղ-երեխաներին նաև դասում են, այսպես կոչված՝ X-սերնդին։ Նրանք շատ նման են բնավորությամբ։ Այս մարդիկ ունեն շատ զգայուն ինտուիցիա, նրանց գրավում է ամեն միստիկականն ու գերբնականը։ Նրանք շատ հեշտությամբ են կարդում ուրիշների տրամադրությունը և ունակ են խորը կարեկցանքի։ Ունեն շատ թեթև բնավորություն, բայց միևնույն ժամանակ նրանց մեջ բնակվում են երկդիմի, հակասական զգացմունքներ։ Երբեմն այդ թաքնված հակասությունները Բյուրեղ-երեխաներին տանում են սխալ ճանապարհով՝ թմրամոլություն, ալկոհոլիզմ։ Նրանց մոտ հաճախ են նկատվում անհանգստության և տագնապի զգացողություններ։

Այս մարդիկ ծնվել են դժվար, բեկումնային ժամանակաշրջանում՝ երբ հասարակությունը մեծ թռիչք էր կատարում դեպի նոր տեխնոլոգիաներ։ Նրանց մանկության ժամանակ չեն եղել գաջեթներ և ինտերնետ։ Դրանք հայտնվել են ավելի ուշ, երբ նրանք արդեն հասուն էին։ Եվ այդ փոփոխությունը չէր կարող չանդրադառնալ նրանց ներքին աշխարհի վրա։ Բայց նրանք ամուր են և ուժեղ, ինչը հատկանշական է բյուրեղին։ Ի ծնե, նրանք օժտված են ունակությամբ՝ աշխարհը տեսնել չխամրած տեսակետից։ Հենց այդ սրտի մաքրությամբ, իդեալի որոնման հակումներով ու ուժով է պայմանավորված նրանց ձգտումը դեպի գերհերոսների և գերմարդկային կերպարներին։

Սերնդի առաքելությունն է՝ ստեղծել, զարգացնել և կառուցել։ Նրանք կոչված են ստեղծել նորը և բարելավել հինը։

Ծիածան-երեխաներ

  • Ծնվել են 21-րդ դարում։
  • Դրական և ուրախ։
  • Հրաշալի գլուխ են հանում գաջեթներից։
  • Հավատարիմ, սակայն դժվարությամբ են տիրապետում զգացմունքներին։
  • Սիրում են կենդանիներին, բնությունը և հակված են բուսակերության։
  • Բարձր են գնահատում ազատությունը։

Ծիածան-երեխաներ՝ ամենանոր սերունդը։ Z սերունդ, մարդիկ, որոնք ծնվել են նոր հազարամյակում։ Նրանք չափազանց ժամանակակից են և տեխնոլոգիապես հմուտ, քանի որ մեծանում են տեղեկատվական աշխարհում։ Յուրաքանչյուր գիտելիքի համար նրանց բավական է ընդամենը սեղմել մի քանի կոճակ։

Այս երեխաները երջանիկ են և կենսուրախ, ինչպես մի կում մաքուր օդը։ Նրանք կարծես ուրախության և զվարճության գեներատորներ լինեն։ Այս մարդիկ հեշտությամբ են ընկալում նախկին սերունդների կողմից հորինված և ստեղծված իրերի էությունը։ Ամենից շատ այս երեխաները գնահատում են ազատությունը, շատ են սիրում ճանապարհորդել և ամեն ինչում ձգտում են չնմանվել իրենց մեծ եղբայրներին, քույրերին և ծողներին։

Սերնդի առաքելությունն է՝ կյանք տալ, հարստացնել այն ամենը, ինչ արդեն ստեղծված է, զարգացնել մարդկային պոտենցիալը և ապրել բնությանը ներդաշնակ։

Բոլոր այս երեք արխետիպերը պետք է միասին ապրեն և գոյատևեն, որպեսզի մարդկությունը շարունակի ապրել և զարգանալ։ Որոշակի խմբի պատկանելիությունը՝ ոչ դատավճիռ է և ոչ էլ կարմա։ Դա հնարավորություն է լավագույն կերպով իրագործել սեփական պոտենցիալը՝ ուժեղացնելով առավելությունները և զրոյին հավասարեցնելով թերությունները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինդիգո-, Բյուրեղ- և Ծիածան-երեխաներ։ Նրանցից ո՞րն եք դուք
ԹԵՍՏ. Ստուգենք ինտերնետի իմացությունը