fbpx

Իլոն Մասկ. Փաստեր կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարարի մասին

Ձեզ ենք ներկայացնում փաստեր կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար Իլոն Մասկի մասին:

1. Իլոն Մասկը ծնվել է 1971 թ. հունիսի 28-ին Հարավաֆրիկյան հանրապետության Պրետորիա քաղաքում:

2. Մանկուց նա սիրում էր կարդալ։ 10 տարեկանում նրա մոտ ծրագրավորման հանդեպ սեր է ծագել:

3. 12 տարեկանում Իլոնը ծնողներին պարտադրում է համակարգիչ գնել, և դրանով ինքնուրույն սովորում է ծրագրավորել և ի վերջո գրում է համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառում է 500 ԱՄՆ դոլարով:

4. 16 տարեկանում եղբոր հետ որոշում են խաղային արկադ բացել տան մոտ, սակայն քաղաքապետարանի հետ տարաձայնություններ են առաջանում, որից հետո ծնողներն իմանում են նրանց պլանի մասին ու բարկանում։

5. Մասկը խիստ ճնշման էր ենթարկվում դպրոցում և մեկ անգամ հիվանդանոց էր տեղափոխվել, երբ մի խումբ տղաներ հրել էին աստիճաններից, հետո ծեծել նրան, մինչև նա կորցրել էր գիտակցությունը:

6. Մասկը ավարտել է Pretoria Boys High School-ը։ Դառնալով 17 տարեկան՝ Մասկը որոշում է ԱՄՆ-ում ապրել, սակայն մտածում է, որ ավելի հեշտ է ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերել նախ լինելով Կանադայի քաղաքացի։ Մոր միջոցով Կանադայի քաղաքացիություն ձեռք բերելով՝ մեկնում է Կանադա։

17 տարեկանում ընդունվում է Օնտարիոյի Քուին համալսարան։ Երկու տարի այնտեղ սովորելուց հետո Մասկը փոխադրվում է Փելսիլվանիայի համալսարան որտեղ սովորում է ֆիզիկա և նաև բիզնեսի աստիճան է ձեռք բերում Վորթոն համալսարանից։ Եվս մեկ տարի անցկացնելով Փելսիլվանիայի համալսարանում՝ ստանանում է տնտեսագետի մասնագիտություն:

1995-ին, 24 տարեկան հասակում, ընդունվում է Ստենֆորդ համալսարանի կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, սակայն երկու օրից դուրս է գալիս, որպեսզի զբաղվի համացանցի, վերականգնվող էներգիայի և տիեզերքի ոլորտների գործարարությամբ:

7. 1995 թվականին, Մասկը և եղբայրը՝ Քիմբալը, 28000 ԱՄՆ դոլարով, որը վերցրել էին իրենց հորից, ստեղծում են Զիփ 2-ը։ Ընկերությունը մշակում էր ինտերնետային «քաղաքային ուղեցույց» թերթի հրատարակչական ընկերության համար:

8. 1999 թվականի մարտին, Մասկը Զիփ 2-ի վաճառքից ստացած գումարից հատկացնելով 10 միլիոն ԱՄՆ դոլար  համահիմնադրում է X.com-ը:

9. 2001 թվականին Մասկը պատկերացրեց Մարսի վրա փորձարարական ջերմոց տեղադրելու ծրագիր, որը նեռարում էր Մարսի վրա աճող սննդամթերք: Մեկնում է Մոսկվա, որպեսզի գնի «Դնեպր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ», որոնք կկարողանան բեռ ուղարկել տիեզերք։ Սակայն, Մասկը համարվում էր նորեկ, և հետևաբար Ռուսաստանի գլխավոր դիզայներներից մեկը նրան ուշադրություն չի դարձնում, այդ իսկ պատճառով խումբը ստիպված է լինում վերադառնալ Միացյալ Նահանգներ դատարկ ձեռքով։ Խումբը կրկին հանդիպում է Kosmotras-ի հետ, և առաջարկում գնել մեկ հրթիռ՝ 8 մլն ԱՄՆ դոլարով, սակայն Մասկը այդ առաջարկը համարում է չափազանց թանկ։ Նա դուրս է գալիս հանդիպումից։ Մոսկվայից թռիչքի ժամանակ Մասկը հասկանում է, որ կարող է հիմնել մի ընկերություն, որը կարող է կառուցել մատչելի հրթիռներ: Մասկը 100 միլիոն ԱՄՆ դոլարով, 2002 թվականի մայիսին հիմնում է Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաները կամ ՍփեյսԷքսը:

10. Մասկը սկսում է ղեկավարել Տեսլա  ընկերությունը որպես գործադիր տնօրեն և արտադրական ճարտարապետ: Իսկ արդեն 2016 թվականի փետրվարին Մասկը  հայտարարում է, որ ինքը ձեռք է բերել Tesla.com-ի դոմենային անունը, որը 1992 թվականից իրեն էր պատկանում և նա փոխել է Տեսլայի գլխավոր էջը այդ դոմեյնով:

11. Մասկը նախնական հայեցակարգ և ֆինանսական կապիտալ է տրամադրել ՍոլարՍիթիի համար, որը 2006 թվականին հիմնադրել են իր զարմիկները՝ Լինդոն և Փիթեր Ռիվը: ՍոլարՍիթին այժմ ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ արևային էներգիայի համակարգերի մատակարարն է:

12. 2012 թվականին Իլոն Մասկը առաջին անգամ ներկայացրեց արագ տրանսպորտային համակարգի կոնցեպցիայի տարբերակը: 2013 թվականի օգոստոսին առաջին անգամ ներկայացվել է Հիպերլուփ Ալֆայի կոնցեպտերը:

13. 2015 թվականի դեկտեմբերին Իլոն Մասկը հայտարարեց OpenAl շահույթ չհետապնդող արհեստական բանականության հետազոտական ընկերության ստեղծման մասին։

14. 2017  թվականի հունվարի 21-ին Մասկը Ընկերությունը անվանվել է «The boring company»:

15. Մասկը Մասկ հիմնադրամի նախագահն է, որն իր բարեգործական ջանքերը կենտրոնացնում է աղետի գոտում արևային էներգիայի համակարգերի ապահովման վրա։

16. Համարվում է 21-րդ դարի 75 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը «Esquire» ամսագրի կողմից:

17. 2011 թվականի փետրվարին Ֆորբսը Մասկին անվանեց «Ամերիկայի 20 ամենաազդեցիկ 40 տարեկանը չհատած գործադիր տնօրեննեից մեկը»:

18. 2011 թվականին Մասկը ներկայացվել է որպես «Լեգենդար ղեկավար», «Churchill Club Awards»-ում:

19. 2013 թվականին Մասկը ճանաչվեց տարվա հաջողակ բիզնեսմեն Սփեյսէքսի, ՍոլարՍիթիի և Տեսլայի համար:

20. 2016 թվականի դեկտեմբերին Մասկը աշխարհի 21 ամենահարուստ մարդկանց Ֆորբսի ցուցակում զբաղեցրել է 21-րդ տեղը:

21. Իլոն Մասկը վերջին մեկ օրում հարստացել է 25 մլրդ դոլարով:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իլոն Մասկ. Փաստեր կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարարի մասին
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի մրցաշարային աղյուսակը Microsoft Excel ֆորմատով