fbpx

41 փաստ աշխարհի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ ամենախելացիներին

Ներկայումս, յուրաքանչյուրն, ով ունի Wi-Fi միացում, իր տրամադրության տակ ունի ամբողջ աշխարհը։ Ուղիղ իմաստով։ Google-ի և այլ որոնողական համակարգերի շնորհիվ դուք կարող եք իմանալ մեր աշխարհի մասին ամեն ինչ, ինչ կցանկանաք։ Սակայն իրականում գոյություն ունեն բազմաթիվ հանելուկներ, որոնք մինչ այսօր լուծված չեն։

Եվ այսպես, Ձեզ ենք ուզում ներկայացնել շատ հետաքրքիր փաստերի հավաքածու, որը Ձեզ հաստատ կարող է զարմացնել։

1. Ելակը հատապտուղ չէ, իսկ բանանը՝ հատապտուղ է։

2. Միջին շոկոլադե բատոնը պարունակում է ութ կտոր միջատ։

3. Երկնքում ավելի շատ աստղ կա, քան ավազի հատիկ՝ ամբողջ աշխարհի ծովափերում, իրար հետ վերցրած։

4. Մեր մաշկն ամեն ամիս ամբողջությամբ թարմանում է։

5. Անկյունների արագ չափման համար դուք կարող եք օգտագործել Ձեր ձեռքը։ Բացեք մատներն իրարից այնքան հեռու, որքան հնարավոր է։ Ձեր ճկույթը իրենից ներկայացնում է 0°-ը։ Ճկույթի և բութ մատի միջև անկյունը կլինի՝ 90 °, Ճկույթի և այլ մատների միջև անկյուններն են՝ 30 °, 45 ° և 60 ° համապատասխանաբար։

6. Դուք կարող եք նաև օգտագործել Ձեր ձեռքը, որպեսզի իմանաք, թե որ ամիսներն ունեն 31 օր։ Բռունցք արեք և սկսեք հաշվել հոդերն ու դրանց միջև հատվածները։ Ձեր ցուցամատի ոսկորը՝ հունվարն է (նշանակում է 31 օր), իսկ հետո ցուցամատի և մատնեմատի միջակայքը՝ փետրվարն է (բացարկը նշանակում է 31 օրից քիչ) և այդպես շարունակ։ Հենց հասնեք ճկույթին (հուլիս), հաշվարկեք այն կրկին (օգոստոս) և շարժվեք հակառակ ուղղությամբ։

7. Մոծակներն ավելի շատ մարդ են սպանել, քան պատմության բոլոր պատերազմները։

8. Դուք երկու անգամ ավելի շատ հնարավորություն ունեք լինել սպանված կրպակ ավտոմատի կողմից, քան շնաձկան։

9. Երկրի վրա ամեն մարդուն բաժին է հասնում 1.6 միլիոն մրջյուն։

10. Ֆրանսիան մարդկանց մահապատժի էր ենթարկում գիլյոտինով մինչև 1977 թվական։

11. «Հավաքածու» բառը անգլերենում ունի առավելագույն քանակով նշանակությունը (464)։

12. Սովորական կյանքում մարդը հասարակածի շուրջ կպտտվի 5 անգամ։

13. Ծնոտը մարդու օրգանիզմում առավել հաճախ օգտագործվող հոդն է։

14. Ծովաստղը՝ ձուկ չէ (ծովային ոզնի է), իսկ կետադելֆինները՝ կետեր չեն, այլ դելֆիններ։

15. Դելֆինները իրար դիմում են անուններով։

16. Տիեզերական աղբի մեկ կտոր ամեն օր վերադառնում է Երկիր։

17. Ծանրության ուժի պատճառով ծառի առավելագույն բարձրությունը՝ 130 մետր է։

18. Կապույտ կետի երախը ջրում կարող է դիմանալ սեփական քաշին։

19. Միջին վիճակագրական հասուն մարդը պարունակում է 7 կվինտիլիոն ջոուլ պոտենցիալ էներգիա (կամ 30 ջրածնային ռումբ)։

20. Մեկ Gameboy -ում տեխնոլոգիան գերազանցում է ամբողջ հաշվարկային հզորությունը, որը օգտագործվում է մարդուն լուսին ուղարկելու համար։

21. Երկիր մոլորակի ոսկու 99%-ը գտնվում է միջուկում։

22. Կայծակի հարվածը մաշկը տաքացնում է մինչև 27 760 աստիճան։

23. Մեղրը՝ միակ սնունդն է, որը չի փչանում։

24. Հավայան այբբուբենն ունի ընդամենը 12 տառ (A, E, I, O, U, H, K, L, M, N, P և W)։

25. Կրակայրիչի գյուտը 10 տարի մեծ է լուցկու գյուտից։

26. Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանը (համամասնական չափսերի հետ)՝ լեզուն է։

27. Մտրակը բարձր ձայն է հանում, որովհետև ծայրը իրականում շարժվում է ձայնի արագությունից բարձր արագությամբ՝ ստեղծելով ոչ մեծ ձայնային հարված։

28. Չարլզ Դարվինը առաջինն էր, ում մտքում ծագեց միտք՝ ամրացնել անիվը գրասենյակային աթոռին, որպեսզի ավելի արագ տեղափոխվի։

29. Որպեսզի տարբերեք իսկական ադամանդը կեղծից՝ շնչեք նրա վրա։ Կեղծը կխամրի, իսկ իրականը կմնա մաքուր։

30. Մարդկության պատմության 3 ամենավաճառվող արտադրանքներն են՝ iPhone, Հարրի Փոթերի մասին գրքերը և Կուբիկ-ռուբիկը։

31. Խավարասերը կարող է ապրել առանց գլխի մի քանի շաբաթ՝ մինչև սովից մահանալը։

32. Բացի 5 զգայարանից, դուք ունեք նաև պրոպրիոցեպցիա՝ Ձեր մարմնի մասերի դիրքի գիտակցում։

33. Իսպաներեն «esposas» բառը նշանակում է «ձեռնաշղթաներ» և «կանայք»։

34. Երբ դուք քաշ եք հավաքում կամ կորցնում՝ Ձեր ճարպային բջիջները չեն անհետանում։ Նրանք ուղղակի փոխում են իրենց չափսը։

35. Մարդու մարմնում բնակվող մանրէների 99%-ը անհայտ են գիտությանը։

36. Թղթով կտրվածքները ավելի ցավոտ են, քանի որ նման վերքը գրեթե երբեք չի արյունահոսում, դրա փոխարեն նյարդային վերջավորությունները բաց են մնում օդի համար, ինչն էլ նրանց գրգռում է։

37. Եթե դուք ցանկանում եք համակարգչային մկնիկի կոճակը կտկտացնելով այրել 1 կալորիա՝ դուք ստիպված կլինեք կտկտացնել 1 միլիոն անգամ։

38. Եթե դուք ցանկանում եք սառցե խորանարդեր պատրաստել ջրմուղային ջրով՝ սառույցը կլինի սպիտակ, իսկ եթե եռացրած ջրով՝ սառույցը կլինի թափանցիկ։

39. Հեռախոսի լիցքավորման համար այնքան քիչ էլեկտրաէներգիա է պահանջվում, որ եթե այն հաշվարկենք տարվա կտրվածքով, ապա ծախսը 1 դոլարից էլ քիչ կկազմի։

40. Կենդանիները խուսափում են էլեկտրահաղորդակցության լարերից, քանի որ նրանք վախենում են ուլտրամանուշակագույն առկայծումներից, որոնք անտեսանելի են մարդկային աչքի համար։

41. Խալերի 30%-ը վերածվում են մելանոմայի։

Մենք մտածում ենք, որ շատ բան գիտենք մեր աշխարհի մասին, բայց իրականում այն մի հսկա հանելուկ է։ Այս զարմանահրաշ փաստերը ցույց են տալիս, թե դեռ որքան բան կա, որ պետք է հետազոտել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
41 փաստ աշխարհի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ ամենախելացիներին
Թեստ. խելացի՞ եք այնքան, որքան մտածում եք