Ալբերտ Էյնշտեյնն օժտված էր հրաշալի հումորի զգացումով: Երբ նրան հարցնում էին, թե որտե՞ղ է գտնվում իր լաբորատորիան՝ նա ժպտում էր և ցույց էր տալիս իր գրիչը:
Mediamag-ը այսօր Ձեզ է ներկայացնում հանճարեղ գիտնականի 20 նուրբ մեջբերումները․
1. Կա միայն երկու անվերջ բան՝ Տիեզերքը և մարդկային հիմարությունը: Չնայած Տիեզերքի առումով ես վստահ չեմ:
2. Միայն անխելքն ունի կարգուկանոնի կարիք՝ հանճարը իշխում է քաոսին:
3. Տեսությունը այն է՝ երբ ամեն ինչ հայտնի է, բայց չի աշխատում: Պրակտիկան՝ երբ ամեն ինչ աշխատում է, բայց ոչ ոք չգիտի թե ինչու: Իսկ մենք միավորում ենք տեսությունն ու պրակտիկան՝ ոչինչ չի աշխատում․․․ և ոչ ոք չգիտի թե ինչու:
4. Կյանքն ապրելու երկու տարբերակ կա: Առաջինը՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդը՝ կարծես շուրջբոլորը միայն հրաշքներ են:
5. Կրթությունն՝ այն է, ինչ մնում է այն բանից հետո, երբ մոռացվում է դպրոցից սովորած ամեն բան:
6. Ես չգիտեմ, թե ինչ զենքերով կպատերազմեն երրորդ համաշխարհայինի ժամանակ, բայց չորորդին հաստատ՝ փայտերով և քարերով:
7. Խելագարություն է՝ անել միևնույն բանը և սպասել այլ արդյունքի:
8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքները՝ սահմանափակ են, այն դեպքում, երբ երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը:
9. Դու երբեք չես լուծի պրոբլեմը, եթե մտածես նույնկերպ, ինչ նրանք, ովքեր դա ստեղծել են։
10. Նա, ով ցանկանում է անմիջապես տեսնել իր աշխատանքի արդյունքները՝ պետք է դառնա կոշկակար:
11. Կյանքը նման է հեծանիվ վարելուն: Հավասարակշռություն պահելու համար՝ դու պետք է շարժվես:
12. Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա գալիս է մի անկիրթ, որն այդ մասին չգիտի: Հենց նա էլ կատարում է բացահայտումը:
13. Գիտակցությունը, որն արդեն մեկ անգամ ընդլայնել է իր սահմանները, երբեք չի վերադառնա նախկինին:
14. Եթե ցանկանում եք երջանիկ կյանք վարել՝ դուք պետք է կապված լինեք նպատակին, այլ ոչ թե մարդկանց կամ իրերին:
15. Ձգտիր որ թե հաջողության հասնելուն, այլ այն բանին, որպեսզի կյանքդ իմաստ ունենա:
16. Համընկնումների օգնությամբ Աստված պահպանում է իր գաղտնիությունը:
17. Միակ բանը, որ ինձ խանգարում է սովորել՝ իմ ստացած կրթությունն է:
18. Մարդը, ով երբեք սխալներ չի գործել, երբեք նոր բան չի փորձել:
19. Բոլոր մարդիկ ստում են, սակայն դա սարսափելի չէ՝ միևնույն է ոչ ոք միմյանց չի լսում:
20. Եթե դուք դա չեք կարողանում բացատրել Ձեր տատիկին՝ նշանակում է դուք ինքներդ դա չեք հասկանում: