fbpx

Pixar – Համակարգչային գրաֆիկայի հսկան

1986թ աշխարհահռչակ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը գնելով Lucas Films-ից մի ամբողջ բաժանմունք, որը զբաղվում էր համակարգչային գրաֆիկայով՝ այն վերածեց անկախ ֆիրմայի: Այսպես հայտնվեց Pixar ընկերությունը, որի մուլտֆիլմերը այսօր հայտնի են թե՛ փոքրերին և թե՛ մեծերին: Իհարկե այդ հանրաճանաչությունը միանգամից չեկավ, այլ եկավ նրանից հետո, երբ ընկերությունը պայմանագիր կնքեց Դիսնեյի հետ: Այս երկու մեգա հսկաների համագործակցությունը աշխարհին նվիրեց հետաքրքիր, գեղեցիկ լիամետրաժ մուլտֆիլմեր, որոնք պատրաստված էին բացառապես համակարգչային գրաֆիկայի օգնությամբ:

Մուլտֆիլմերը

Pixar-ի ամենաառաջին լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմը եղավ “Խաղալիքների պատմությունը”, հետո “Բզեզի կյանքը”, “Խաղալիքների պատմությունը 2”, “Մոնստրերի կորպորացիան” և այլն: Ամեն մի մուլտֆիլմը վայրկենապես դառնում էր հիթ:

Իմիջայլոց Pixar-ի վիզուալիզացիոն և հաշվարկային RenderMan ծրագրի օգնությամբ են ստեղծվել այնպիսի մեգահիթեր, ինչպիսիք են՝ Տիտանիկը, Մատրիցան և Մատանիների տիրակալը:

Pixar-ը նաև հայտնի է իր կարճամետրաժ մուլտֆիլմերով, որոնք իրենց մեջ պարունակում են յուրահատուկ միտք և ասելիք: Ահա նրանցից երկուսը.



🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Pixar – Համակարգչային գրաֆիկայի հսկան
Հիպերռեալիստական նկարներ