Կարողացիր ժամանակին բաց թողնել նույնիսկ նրանց՝ ում սիրում ես: Դա մեծագույն օրենքներից մեկն է: Երբ դու ամուր բռնում ես մարդուն, վախենալով կորցնել սերդ՝ դու կորցնում ես շատ ավելին: Խորը շունչ քաշիր, և թույլ տուր ամեն մեկին ինքը պատասխան տա իր սեփական կյանքի համար:
Ամեն ոք պատկանում է միայն իրեն:
Երբեք մի փորձիր փոխել մարդուն: Ընդունիր նրան այնպիսին՝ ինչպիսին որ կա: Մենք բոլորս տարբեր ենք, բայց չէ՞ որ դրանում է հենց հետաքրքրությունն ու գեղեցկությունը:
Մարդկանց մտերիմ է դարձնում ոչ նմանությունը, ոչ կեղծ փոխզիջումները և ոչ էլ նույնիսկ համատեղ անցյալը: Մարդկանց մտերիմ է դարձնում տարբերության անկեղծ վայելումը: Երբ չես փորձում մարդուն փոխել, համոզել կամ հուսահատ տանջել խորհուդներով: Երբ ուղղակի շփվում ես մարդու հետ՝ ինչպես գիրք ես կարդում: Որոշ բաների հետ համամիտ ես, որոշների հետ՝ ոչ: Բայց միևնույն է, այնքան հետաքրքիր է, այնքան նրբագեղ և թեթև, որ չես կարողանում կտրվել:
Ցավոք սրտի, նման տարրական բաները հասկանալու համար շատ հաճախ ստիպված ես բարձր գին վճարել՝ կորցնելով թանկագին մարդկանց:
Այդ իսկ պատճառով՝ եղե՛ք իմաստուն: