fbpx

Կյանքն անճանաչելիորեն կփոխվի, երբ կսկսեք օգտագործել այս 2 կախարդական բառերը

Եվ դա ոչ «շնորհակալությունն» է, և ոչ էլ «խնդրեմը»՝ ինչպես սովորեցրել են մեզ մանուկ հասակում։

Այդ բառերն են՝ «բավական է» և «արժանի է»։

1. Բավական է

Եվ այսպես, սկսենք «բավական է»-ից… ինչո՞ւ ենք մենք տառապում կյանքում։ Մեզ անընդհատ ինչ-որ բան պակասում է։

Պակասում է փողը, սերը, ուշադրությունը, ինքնավստահությունը և այլն։

Իսկ ի՞նչ, եթե պակասի վրա կենտրոնանալու փոխարեն՝ սկսել մտածել բավականության մասին։

Չէ՞ որ Տիեզերքը, Աստված կամ կյանքը, ինչպես ցանկանում եք, այնպես էլ անվանեք՝ տալիս է մեզ այն, ինչի մասին մենք մտածում ենք օրվա ընթացքում։

Փորձեք ասել. «Ես ունեմ բավական սեր»։ Ի՞նչ եք զգում, երբ ասում եք այս բառերը։

Վստահ ենք, որ ուրախության զգացումը բարձրանում է և արդեն ուրախությամբ ասում եք. «Ես ունեմ բավական փող։ Ունեմ բավական առողջություն, ունեմ բավական սեր։ Ես ունեմ բավական երջանկություն, ունեմ բավական ուրախություն», – կարող եք խաղալ դրա հետ, ինչպես կկամենաք. «Ես ունեմ բավական ազատ տեղ ճանապարհին (վարորդների համար), ես ունեմ բավական գեղեցկություն, որպեսզի ինքնավստահ լինեմ։ Ունեմ բավական ստեղծագործական էներգիա, ունեմ բավական ինքնայառավարում և վստահություն իմ բացառիկության մեջ»։

Խաղացեք այս բառի հետ, ինչպես կկամենաք։

Եղեք երեխա և զգացեք, որ իրականում ամեն ինչ Ձեզ մոտ բավականաչափ է։

Երբ ինչ-որ բանից կտխրեք՝ անմիջապես հիշեք այս բառը և կիրառեք այն ըստ իրավիճակի։ Հորինեք այս բառով հրաշալի ձևակերպված արտահայտություն և կրկնեք այն և փակցրեք այն երևացող մի տեղ։

Պակասությունը Ձեզ համար չէ։

Ձեզ մոտ ամեն ինչ բավականաչափ է։

Այս միտքը տվել է Դոնալդ Ուոլշերի «Զրույցներ Աստծո հետ» գիրքը, որտեղ քննարկվում է մեր աշխարհի պատրանքայնությունը և այնպիսի պատրանք, ինչպիսին է պակասությունը։

2. Արժանի է

Եվ այսպես, վերցնենք երկորդ բառը։ Եթե մենք չունենք ինչ-որ բան, նշանակում է մեզ դա պետք չէ, կամ մենք համարում ենք մեզ դրան անարժան (ավելի հաճախ)։ Նշանակում է՝ վերոնշյալ սխեմայով կրկնեք Ձեզ համար.

«Ես արժանի եմ սիրո,

Ես արժանի եմ հաճույքի, քնքշության և գուգուրանքի։

Ես արժանի եմ մեքենա ունենալ…։

Ես արժանի եմ սիրելիիս, արժանի եմ ինձ սիրող ամուսնու կամ կնոջ։

Ես արժանի եմ ամենայն լավին»։

Կրկնեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք հավատացել և կսկսվեն հրաշքները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կյանքն անճանաչելիորեն կփոխվի, երբ կսկսեք օգտագործել այս 2 կախարդական բառերը
Ինչպես խաշել ձուն, որպեսզի այն հեշտ կեղևազրկվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)