fbpx

Հատվածներ Երվանդ Քոչարին նվիրված «Ես և դուք» գրքից

Ներկայացնում ենք խորիմաստ մի քանի մեջբերումներ Հայ Անվանի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված «Ես և Դուք» գրքից:

Երբ մարդ կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն… և իր Աստծուն…

Մարդը մենակության մեջ մի աշխարհ է, և աշխարհի մեջ՝ մենակություն…

Արվեստն իրական կյանք է, ու նրա ճշմարտությունն այլ է, քան կյանքի ճշմարտությունը…

Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է…

Սերն ապրում է, երբ սոված է, և մեռնում է, երբ կշտանում է…

Ինչ որ ապրում է և գոյություն ունի, իմաստուն է, քանի որ կյանքը փորձի ու փորձության մի շղթա է իր սկզբից։

Տգիտությունը հարաբերական չափանիշ է.  բնության մեջ ամեն ինչ իմաստուն է…

Արվեստը մի խորհուրդ է, և արվեստագետը՝ նրա քուրմը…

Հրապարակման ներկայացրեց՝ Թագուհի Ստեփանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հատվածներ Երվանդ Քոչարին նվիրված «Ես և դուք» գրքից
Կին թե՞ տղամարդ