Հակիրճ այն մասին, թե ինչ է երջանկությունը և ինչպես լինել երջանիկ.
Իմ պատկերացմամբ չպետք է «ընկնել» երջանկության մասին տեղեկություններ հավաքելու ետևից, քանի որ այդ հիանալի, մարդկային զգացումը կկորցնի իր ողջ իմաստն ու արժեքը: Հայտնի գրող Է. Հեմինգուեյն ասել է. «Երջանկությունը դա՝ ամուր առողջությունն է և թույլ հիշողությունը»։ Ձեր իսկ բարօրության համար հետևեք այս խորհրդին, ապրեք ավելի թեթև, անընդհատ մի մտածեք ապագայի մասին, դուք դրանով անտեսում եք ներկան՝ արդեն իսկ ժամանակ կորցնելով: Դրա փոխարեն ապրեք ներկայով, պահով, ակնթարթով, արեք ներկայում այն, որի միջոցով ապագան կլինի ավելի բարեկեցիկ, «ձեր սրտով»: Եթե ունեք զուգընկեր, աշխատեք ամբոջությոմբ հավատարիմ լինել նրան, ամեն փոքրիկ առիթի պատճառով մի վիճեք, այլապես նա իրեն կզգա միայնակ, իսկ միգուցե որոշ ժամանակ անց չզգա ձեր կարիքը, այսպիսի իրավիճակում կհիշեք ձեր քայլերը, ասված խոսքերը անիմաստ քմահաճուքները: Իսկ ինչո՞ւ ժամանակը վատնել դրա վրա, եթե կարող եք այնպես անել, որ անընդհատ զգա ձեր աջակցությունը, հոգատարությունը և վերջի վերջո ՍԵՐԸ: Կտեսնեք, նա հաշված րոպեների ընթացքում կփոխվի: Գնահատեք ձեր ծնողներին, չէ որ առանց նրանց դուք չէիք ունենա այն ամենը, ինչով հիմա հպարտանում ու երջանկանում եք: Միշտ հիշե՛ք, մարդը, ով միայնակ է, իզորու չէ պայքարել կյանքի արյունոտ քմահաճույքների դեմ: Իսկ եթե անգամ կարողանա, նա չի ուժեղացել, այլ ուղղակի լցվել է վրեժով, որին դրդել է ձեր իսկ պարգևած անտարբերությունը, միայնակ լինելու զգացումը: Ինչպես ասում էր հայտնի հոգեբան Ֆրրոմը. «Ազատությունը մարդուն տալիս է անկախություն, միաժամանակ նաև միայնակ, անօգնական լինելու զգացում, վախ: Իսկ մարդուն այս տանջանքներից կարող է հանել միայն այն վեր զգացմունքը՝ երջանկությունը»: Ավելի լավ է հպարտությունը զոհել ՆՐԱ համար, քան այդ անշունչ, հիմար հպարտության համար ՆՐԱՆ:
ՍԻՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է….
Հրապարակման ներկայացրեց՝ Մերի Մեջլումյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.