fbpx

Երբ են ձևավորվել առաջին ֆուտբոլային ակումբները

1863 թվականի դեկտեմբերի 8-ին այսպես ասած՝ ֆուտբոլի որպես պաշտոնական մարզաձևի ծնունդ առնելուց հետո, կամաց-կամաց այն սկսեց զարգանալ և տարածվել հասարակության լայն շրջանակներում։ Միաժամանակ նաև քայլ առ քայլ ստեղծվեցին խաղի կանոնները։

Նոր մարզաձևը ընդհանուր առմամբ բավական հետաքրքրեց հասարակությանը, քանի որ թիմերը արդեն խաղում էին ոչ թե պարզունակ կերպով գնդակը առաջ մղելով, այլ արդեն խաղում էին փոխանցումներով, ցուցաբերում որոշ մանևրայնություն, դիմում խորամանկ խաղաոճային տրյուկների, ինչը դուր էր գալիս կողքից դիտողին։

Ընդունված է կարծել, որ դեռևս 15-րդ դարում արդեն եղել են ֆուտբոլային ակումբներ, սակայն դրանք պաշտոնական կարգավիճակ, որպես այդպիսին չեն ունեցել և դժվար է ասել, թե որ ակումբն է ստեղծվել առաջինը։

Ֆուտբոլի պատմության մասնագետների մի մասը կարծում են, որ ամենահին ֆուտբոլային թիմը ձևավորվել է Էդինբուրգում 1824 թվականին, սակայն պաշտոնապես ընդունված է այն վարկածը, ըստ որի, աշխարհում ամենահին ֆուտբոլային ակումբը անգլիական «Շեֆֆիլդ»-ն է (Sheffield Football Club), որը հիմնադրվել է 1857 թվականին։

Ֆուտբոլային ակումբների ձևավորմանը նպաստել է հասարակության արդյունաբերականացումը, որը հանգեցնում էր մարդկանց մեծ խմբերի ձևավորմանը գործարաններում, ֆաբրիկաներում, եկեղեցիներում ու այլուր։ Թիմերը ձևավորվում էին մեծ քաղաքներում, իսկ երկաթուղագծերի կառուցումից հետո արդեն հնարավոր եղավ երկու կոլեկտիվների միջև մրցամարտերի անցակումը, նույնիսկ եթե այդ կոլեկտիվները տարբեր քաղաքներից էին։

Առաջին շրջանում Անգլիայում տիրապետում էին պետական դպրոցների թիմերը, սակայն հետո արդեն սկսեցին հիմնադրվել թիմեր, որոնք բացկացած էին բանվորներից։ Արդեն այդ ժամանակ որոշ թիմեր այլ թիմերի լավագույն խաղացողներին վճարում էին, որպեսզի միանան իրենց։

1888 թվականին ձևավորվեց Ֆուտբոլային Լիգան (The Football League), որը անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգան էր, մինչև 1992 թվականը, երբ դարձավ Պրեմիեր Լիգա։

Առաջին սեզոնի ժամանակ Ֆուտբոլային Լիգան բաղկացած էր 12 ակումբներից, սակայն շուտով ակումբների թիվն ավելացավ և հետևաբար նաև ավելի սրվեց մրցակցությունը, ինչպես նաև հանդիսատեսի կողմից ավելացավ հետաքրքրությունը ֆուտբոլային մրցամարտերի հանդեպ։

Եվրոպայում բրիտանական ֆուտբոլային ակումբները բավական տևական ժամանակ տիրապետող էին, սակայն մի քանի տասնամյակ անց Հունգարիայի, Իտալիայի և Չեխիայի կոլեկտիվները կարողացան ոչ միայն հավասարվել իրենց խաղով անգլիական ակումբներին, այլ նաև գերազանցել նրանց։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Երբ են ձևավորվել առաջին ֆուտբոլային ակումբները
Լաս Պալմաս 1 – 4 Բարսելոնա։ Խաղի ամենավառ պահերը