fbpx

Եթե ​​դուք կարող եք անկեղծորեն «այո» պատասխանել այս 7 հարցերին, ապա ձեր EQ-ն ավելի բարձր է, քան կարծում եք

Հեշտ միջոց որոշելու, թե որքան զարգացած է ձեր էմոցիոնալ ինտելեկտը:

Մի բան հաստատ է՝ այնտեղ, որտեղ մարդիկ են աշխատում, դրաման անխուսափելի է: Խոսքերն ու արարքները միշտ սխալ կմեկնաբանվեն, էգոները կխանգարեն միմյանց, և մարդիկ միշտ սխալ եզրակացությունների կհանգեն:

Ինչ էլ որ լինի, բայց եթե ձեր աշխատանքը պահանջում է սերտ շփում այլ մարդկանց հետ (հատկապես նրանց հետ, ովքեր ձեզ դուր չեն գալիս), ապա բարձր մակարդակի էմոցիոնալ ինտելեկտը (EQ) շատ է օգնում խուսափել գլխացավանքներից:

Զարգացած էմոցիոնալ ինտելեկտով մարդիկ օգտագործում են իրենց ինքնագիտակցությունը որպես առավելություն իրավիճակները գնահատելու, ուրիշի տեսակետն ընդունելու, քննադատությունից զերծ մնալու, տվյալներ մշակելու և չմտածված ռեակցիաները զսպելու համար: Երբեմն դա նշանակում է պարզապես լռել: Այսպիսով, եթե դուք ռացիոնալ մտածեք հանգամանքների մասին, առանց դրամայի, ի վերջո կարող եք գալ այլ և, հնարավոր է, ավելի ողջամիտ որոշման:

Մարդը, ով դրսևորում է էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ, ունի ամբողջ պատկերը և միևնույն ժամանակ խնդրի երկու կողմերը տեսնելու հմտություններ։ Սա ուրիշի զգացմունքները զգալու ունակությունն է՝ այլ արդյունք ստանալու հնարավորությունը դիտարկելու համար։ Եվ հենց այստեղ է դրսևորվում էմպատիան:

Հոգեբան և գրող Դանիել Գոուլմանն ասում է.

«Եթե չեք կարողանում կառավարել ձեր անհանգստացնող հույզերը, եթե չեք կարող լինել կարեկից և նորմալ հարաբերություններ ունենալ, ապա ձեր մտավոր ունակությունները նշանակություն չունեն, քանի որ հեռուն չեք գնա»:

Ահա թե ինչու էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող մարդիկ այդքան ակտիվ կապ են պահում իրենց իսկական «եսի» հետ, հատկապես ուրիշների հետ հարաբերություններում: Նրանք խոսում են ամբողջ սրտով՝ չթաքնվելով դիմակի հետևում։

Իսկ էմոցիոնալ լարված իրավիճակում նրանք միշտ առաջինն են պատասխանատվությունը վերցնում իրենց վրա, եթե իրենց կողմից է սխալը թույլ տրվել։ Նրանք ամբողջականության և իսկականության մոդել են, որոնք օգնում են իրենց ծանոթներին և աշխատակիցներին, որոնք նույնպես սխալվել են, տրամադրվել և համարձակվել խոստովանել. «Ես սխալվեցի»:

7 հարց EQ մակարդակը որոշելու համար

Եվ այսպես որտեղի՞ց պետք է սկսել զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը: Սա բավականին բարձր նշաձող է, ուստի խորհուրդ ենք տալիս սկսել՝ պատասխանելով հարցերին, որոնք հիմնված են ձեր ինքնավերլուծության վրա:

Ստուգելու համար, թե արդյոք բարձր EQ ունեցող մարդ եք, պատասխանեք հետևյալ հարցերին.

1. Մի՞շտ եք գիտակցում ձեր զգացմունքները և հասկանո՞ւմ եք դրանց առաջացման պատճառները։

2. Գիտակցո՞ւմ եք ձեր սահմանները, կույր կետերը և աճի մարզերը:

3. Կարո՞ղ եք արագ վերականգնվել սթրեսային էմոցիաների և կոնֆլիկտային իրավիճակների հետ բախվելուց հետո:

4. Ունա՞կ եք հասկանալ կամ զգալ, թե ինչ է ապրում մեկ այլ մարդ, կարողանո՞ւմ եք ձեզ նրա տեղը դնել:

5. Դուք ապրո՞ւմ եք դրական հայացքներով և կիսով չափ լի բաժակի սկզբունքով:

6. Գո՞հ եք նրանով, թե ով եք դուք, եթե ոչ ոք չի տրորում ձեր էգոն:

7. Կարողանո՞ւմ եք ներել և մոռանալ ուրիշների դավաճանությունը՝ շարունակելով ապրել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 30 assessment, среднее 3.97 из 5 )
MediaMag
Եթե ​​դուք կարող եք անկեղծորեն «այո» պատասխանել այս 7 հարցերին, ապա ձեր EQ-ն ավելի բարձր է, քան կարծում եք
Հովազը հարձակվում է կոկորդիլոսի վրա (էքսկլյուզիվ վիդեո)