fbpx

9 պատճառ՝ դադարել ձգտել ուրիշների հավանությանն արժանանալ

Փորձելով ձեռք բերել ուրիշների հավանությունը, դուք բարդացնում եք որոշումների կայացման գործընթացը`ավելորդ և անտեղի քայլով: Դուք փնտրում եք այն մարդկանց ուշադրությունը, ովքեր չեն կարող ձեզ որևէ օգտակար բան ասել ձեր կյանքի մասին՝ այն պարզ պատճառով, որ նրանք չեն ապրում դրանով: Դուք, ըստ էության, ձեր կյանքի կառավարումը տալիս եք մեկ այլ մարդու:

Ինչո՞ւ ուրիշները պետք է որոշեն ձեր կյանքի ծրագրերը:

Երբ կցանկանաք հավանություն ստանալ այլ մարդկանցից, փորձեք հիշել այս պարզ ճշմարտությունները.

1. Ձեր կյանքը միայն ձեր ձեռքերում է

Ամեն ինչ կախված է ձեզանից: Փորձեք լսել ձեր սրտին և վստահել ձեր ինտուիցիային և ցանկություններին:

Ինչպե՞ս կարող են ձեր շրջապատի մարդիկ պատասխանատու լինել ձեր կյանքի համար, եթե նրանք կասկածում են նույնիսկ իրենց իսկ գործողություններին: Ի վերջո, դուք ունեք անհրաժեշտ ուժ, որպեսզի սկսեք պատասխանատու լինել ձեր կյանքի ծրագրերի իրականացման համար:

2. Դուք ինքներդ եք պատասխանատու ձեր երջանկության համար

Մյուսները կարող են ձեր կյանքը ավելի երջանիկ դարձնել, բայց ձեր երջանկությունը չպետք է կախված լինի նրանց կարծիքներից: Ձեր շրջապատի մարդկանց մեջ երջանկության որոնումը հաճախ հանգեցնում է հիասթափության, քանի որ ուրիշները չեն կարողանում ընդունել ձեր կյանքի ծրագրերը որպես իրենց սեփական: Ամենայն հավանականությամբ, նրանք պարզապես կազատվեն դրանցից և չեն հասկանա, թե իրականում ինչի եք ուզում հասնել և ինչի՞ն եք իրականում հավատում:

Ուժ ձեռք բերելու միակ հնարավորությունն այն է, որ սկսեք վերաբերվել ձեր հոգուն որպես հույսի, լույսի և երջանկության փարոսի: Այս դեպքում դուք կդադարեք թույլ տալ, որ իրերը կամ ձեզանից դուրս գտնվող մարդիկ վերահսկեն ձեր ճակատագիրը:

3. Հավանության փնտրտուքը շատ երկար է տևում

Մտածեք այն մասին, թե որքան շատ լավ բան կարող էիք անել, եթե անընդհատ չվիճեիք ուրիշների հետ, փորձելով նրանց ստիպել ձեր սեփական աչքերով նայել ձեր ծրագրերին: Անկեղծ ասած, մարդկանց մեծամասնությունը երբեք ձեզ չի հասկանա, նույնիսկ ավելի վատ, նրանցից ոմանք կփորձեն ձեզ համոզել, որ նայեք այդ ամենին իրենց տեսանկյունից:

Փոխանակ ապավինելու ուրիշների աջակցությանը, ավելի լավ է սատարեք ինքներդ ձեզ:

4. Դուք կարող եք ազատ լինել, եթե ապավինեք ինքներդ ձեզ

Պատկերացրեք, թե ինչպիսին է կյանքի բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունելը: Հավատում եք, թե ոչ, դուք ունեք ուժ`կյանքի կոչել ձեր ծրագրերն, առանց ուրիշների հավանության:

Հաջորդ անգամ, մեծ քայլ կատարելուց առաջ, երբ ընտանիքի կամ ընկերների խորհրդի կարիքը կունենաք, փորձեք նախ գործի դնել ձեր ծրագիրը: Մի՛ կարծեք, որ որոշում կայացնելիս անհրաժեշտ է տեղեկացնել շրջապատում բոլորին:

5. Դուք չեք կարողանա բոլորին հաճոյանալ, այնպես որ նույնիսկ մի էլ փորձեք

Ոչ բոլորն են անընդհատ համաձայնելու ձեզ հետ: Նույնիսկ հնարավոր է, որ ոչ ոք, բացի ձեզանից հավանություն չտա ձեր ծրագրերին, և դա լավ է:

Եթե ​​փորձեք գոհացնել այլ մարդկանց, ապա բոլորին կերջանկացնեք, բացի ձեզանից: Հիշեք, որ հավասարման ամենակարևոր մասը դուք եք: Ամեն ինչ կախված է ձեզանից՝ ձեր հարաբերությունների որակից, ձեր կյանքի մասին մտքերից, ինչպիսի՞ կարիերա եք ընտրում և այլն:

6. Դուք կարող եք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ

Ամենաթանկ հարաբերությունը՝ ինքդ քեզ հետ հարաբերությունն է: Եթե ​​առաջնորդության և իմաստության համար դիմեք ձեր ներքին «ես»-ին, ապա կարող եք ավելի լավ հասկանալ, թե ով եք դու և ինչ եք ցանկանում կյանքից:

Ժամանակ գտեք ինքներդ ձեզ վրա տրամադրվելու ու կենտրոնանալու համար: Ցածրացրեք բոլոր նրանց ձայնը, ովքեր փորձում են ղեկավարել ձեր կյանքը և լսեք ձեր ներքին դաստիարակին:

7. Դուք իզուր տեղը արժեքավոր էներգիա եք կորցնում

Փնտրելով այլ մարդկանց հավանությունը՝ դուք վատնում եք ոչ միայն ժամանակը, այլև էներգիան: Այս հսկայական տիեզերքում ամեն ինչ, ներառյալ ինքներդ ձեզ, կազմված է էներգիայից:

Եթե ​​ցանկանում եք օգտագործել այն ամենաարդյունավետ ձևով, հրաժարվեք ավելորդ գործողություններից: Եթե ​​ցանկանում եք պահպանել կրակը ձեր ներսում և իսկապես վերափոխել ձեր կյանքը, որոշումներ կայացնելիս պետք է հրաժարվեք արտաքին հավանություն ստանալու անհրաժեշտությունից:

8. Դա կարող է հետ վարժեցնել ձեզ, հետևել ձեր սրտի կանչին

Եկեք պատկերացնենք, որ դուք ուզում եք թողնել ուսումը և սկսեք ճանապարհորդել աշխարհով մեկ՝ ինքներդ ձեզ գտնելու համար: Նախևառաջ անհանգստանում եք, թե ինչպես մյուսները կարձագանքեն ձեր որոշմանը:

Եթե ​​դուք երբեք չփորձեք անել այն, ինչ ձեր սիրտն է խնդրում, ապա հաջորդ բոլոր տարիներին ձեզ մեկ հարց անընդհատ կանհանգստացնի՝ ինչպիսի՞ն կարող էր լինել ձեր կյանքը, եթե միայն համարձակվեիք լսել ձեր ներքին ձայնին:

9. Հավանության որոնումը վախ է առաջացնում

Ուրիշների հավանություն փնտրելը ձեզ ստիպում է անընդհատ մտածել իրենց ասածների մասին: Դուք կարծում եք, թե ինչպես կընթանա խոսակցությունը, եթե նրանք համաձայն չեն ձեզ հետ, ինչպես են նրանք արձագանքելու ձեր խոսքերին: Վախը միայն ձեզ հետ է պահում, մինչդեռ սերը ձեզ ազատում է:

Եթե ​​դուք իսկապես սիրում եք ինքներդ ձեզ և կյանքում ձեզ վստահ եք զգում, նույնիսկ ձեր մտքով չի անցնի հրաժարվել ձեր սեփական որոշումները կայացնելու հնարավորությունից: Մեզ սովորեցրել են շատ վախենալ՝ այլ մարդկանցից, մեր մասին նրանց կարծիքներից, նոր բաներ փորձելուց, նոր բաներ սովորելուց …

Ազատեք ինքներդ ձեզ ուրիշների հավանության կապանքներից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
9 պատճառ՝ դադարել ձգտել ուրիշների հավանությանն արժանանալ
Ինչպես գծել իդեալական շրջանագիծ առանց կարկինի (տեսանյութ)