✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ի՞նչ կպատահի ձեր օրգանիզմի հետ, եթե պարբերաբար ելակ ուտեք

Առողջ մեծահասակների մեծամասնության համար ընդամենը մեկ բաժակ ելակը ապահովում է վիտամին C-ի օրական անհրաժեշտության 100%-ը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ելակը հարուստ է C վիտամինով, ֆոլաթթվով և մանրաթելով։ Այս սննդարար նյութերը կարող են ամրացնել իմունիտետը, օգնել արյան մեջ շաքարի վերահսկմանը, նպաստել ապաքինմանը և պաշտպանել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են շաքարախտը և սրտի հիվանդությունները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Պահպանում է արյան մեջ շաքարի մակարդակը

Ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ ելակը չի առաջացնում արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացում, ինչպես որոշ այլ մրգեր, ինչը այն դարձնում է հիանալի տարբերակ շաքարախտով տառապող մարդկանց համար , գրում է Verywellhealth-ը։

2. Օգնում է բորբոքման նվազեցմանը և վերքերի բուժմանը

Ելակի մեջ պարունակվող հակաօքսիդանտային հատկություններ ունեցող միացությունները, զուգորդված C վիտամինի հետ, կարող են օգնել նվազեցնել ցավը և բորբոքումը օստեոարթրիտի նման հիվանդությունների դեպքում և խթանել մաշկի վերականգնումը:

3. Նպաստում է սրտի առողջությանը

Երիտասարդ և միջին տարիքի կանանց մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել , որ շաբաթական առնվազն երեք բաժին ելակ ուտելը նվազեցնում է սրտի կաթվածի առաջացման ռիսկը։ Հատապտուղներում պարունակվող անտոցիանինները (հակաօքսիդանտներ), ֆլավոնոիդները և կալիումը կարող են օգնել իջեցնել արյան ճնշումը։

4. Աջակցում է առողջ իմունային համակարգին

Ելակի մեջ պարունակվող վիտամին C-ի առատ քանակությունը կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգի բջիջները, որոնք պաշտպանում են վիրուսներից և մանրէներից:

5. Բարձրացնում է ֆոլաթթվի մակարդակը

Ելակը կարող է ծառայել որպես ֆոլաթթվի կամ վիտամին B9-ի հուսալի աղբյուր, որը կարևոր է օրգանիզմի ԴՆԹ-ի պահպանման համար և հատկապես կարևոր է առողջ հղիության համար։

Կարդացեք նաև՝ Ո՞ր ընկույզներն են ամենաշատ սպիտակուցը պարունակում. Առողջությանն օգտակար 10 տեսակները

6. Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ամեն օր ելակ ուտելը կարող է օգնել նվազեցնել ընդհանուր խոլեստերինի մակարդակը մինչև 10%-ով և «վատ» խոլեստերինի մակարդակը՝ 13%-ով։

7. Ամրապնդում է կոգնիտիվ կարողությունները

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն օր ելակ ուտելը կարող է նպաստել ուղեղի առողջությանը, հնարավոր է՝ բարելավելով կոգնիտիվ գործընթացների արագությունը և գործառույթը։

Օրական քանի՞ ելակ կարելի է ուտել

Առողջ մեծահասակների մեծամասնության համար ընդամենը մեկ բաժակ ելակը ապահովում է վիտամին C-ի օրական անհրաժեշտության 100%-ը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաբաթական առնվազն 1.5-ից 1.75 բաժակ ելակ ուտելը օպտիմալ չափաբաժին է՝ այս հատապտղի մյուս առողջական օգուտները տեսնելու համար։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ի՞նչ կպատահի ձեր օրգանիզմի հետ, եթե պարբերաբար ելակ ուտեք
Դելֆինը սուզորդներից օգնություն է խնդրել (+վիդեո)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց