Բառացիորեն ժամեր հետո՝ այսօր Երևանի ժամանակով ժամը 22:00-ին մենք կրկին ականատես ենք լինելու համաշխարհային մեծության մի մենամարտի, մի ինտրիգի, մի հակամարտության, որին կոչում են Էլ Կլասիկո, կամ Ռեալ-Բարսելոնա, Բարսելոնա-Ռեալ հակամարտություն: Մադրիդի Ռեալը հյուրընկալվել է Բարսելոնային և հետևաբար խաղը տեղի կունենա Կամպ Նոու մարզադաշտում:
Որքան հույզեր, որքան զգացմունքներ, որքան հույսեր և սպասումներ են կապված այս ֆուտբոլային հանդիպման հետ: Երկու ակումբի երկրպագուներն էլ լցված են հույսով և մատները խաչ արած սպասում են իրենց սիրելի ակումբի հաղթանակին:
Ասում են իրականում այս հակամարտությունը դիտելիս շահում են այս երկու ակումբներին չերկրպագողները, քանի որ նրանք ականատես են լինում գեղեցիկ, դիտարժան ֆուտբոլի և իրենց համար կապ չունի կհաղթի Ռեալը, թե Բարսելոնան՝ կարևորը դիտարժանությունն է:
Դե իսկ ես, որպես Մադրիդի Ռեալի արդեն շատ «հին» երկրպագու հույս ունեմ, որ իմ սիրելի ակումբը՝ Ռեալը վերջապես կկարողանա հաղթահարել իր վերջին շրջանում ի հայտ եկած հոգեբանական բարդույթը, որի անունն է Բարսելոնա:
Դե ի՞նչ, առա՛ջ դեպի հաղթանակ, Hala Madrid!!!!