Բոլորը գիտեն, որ աչքերը հոգու հայելին են: Միայն ուշադիր նայեք մարդու աչքերին և Դուք կսուզվեք նրա էմոցիաների և տրամադրության աշխարհ: Մարդու աչքերը կարող են լինել տաք և վառ, կամ սառը և թափառող: Եվ այդ ամենը մենք տեսնում ենք՝ ուղղակի նայելով դրանց մեջ: Մարդու աչքերի փայլը միշտ ուշադրություն է գրավում: Իսկ գիտե՞ք, որ աչքերի գույնը շատ բան կարող է պատմել անձի մասին:
Սև աչքեր
Ամենազարմանալին այն է, որ մաքուր սև աչքեր շատ հազվադեպ են հանդիպում: Սովորաբար այն աչքերը, որին մենք բնութագրում ենք որպես սև՝ հիմնականում մուգ շագանակագույն են: Մուգ շագանակագույն կամ սև աչքերը՝ ինչպես մենք դա անվանում ենք սովորույթի համաձայն, ասոցացվում են գիշերվա, գաղտնիության և ինտուիցիայի հետ: Սև աչքերով մարդիկ համարվում են շատ պատասխանատու և վստահելի: Նրանք փակ են և երբեք չեն բացահայտի Ձեր գաղտնիքը: Նրանք հիմնականում մարդկանց չեն վստահում, դժվարությամբ են ընկերանում և վախենում են սիրահարվելուց: Բայց եթե նրանք սկսում են հարաբերությունը, ապա հավատարիմ են մնում մինչև կյանքի վերջ: Նրանք շատ աշխատասեր և պրակտիկ են: Միշտ ապահովում են լավագույն արդյունքները, այնտեղ, ինչով սկսում են զբաղվել: Նրանք կրքոտ են, լավատես և ունեն հարուստ հոգևոր կյանք: Գիտեն իրենց արժեքը:
Շագանակագույն աչքեր
Սա աշխարհի ամենատարածված աչքի գույնն է: Ասելով «շագանակագույն», մենք նկատի ունենք բաց շագանակագույնից մինչև միջին, բայց ոչ մուգ շագանակագույն: Շագանակագույն աչքերով մարդիկ գրավիչ են և վստահ են իրենց վրա: Սա ուժեղ և հարուստ գույն է, որը ասոցացվում է հողի և պարզության, ստեղծարարության և լավատեսության հետ: Սա այն է ինչ դուք կգտնեք շագանակագույն աչքերով մարդկանց մեջ: Նրանք անկախ են, բարեհամբույր, հոգատար, սիրում են նոր ընկերներ գտնել և միշտ ուրախ են կյանքում նոր բան փորձել: Նրանք նաև շատ պրակտիկ են, բայց երբ խոսքը սկսում է վերաբերել իրենց սիրելիներին՝ պրակտիկությունը ետին պլան է մղվում և սկսում է ժայթքել սերը: Նրանք հիմնականում անհոգ են և այդքան էլ չեն անհանգստանում նյութական բարեկեցության համար՝ մնալով մոտ բնությանը: Ու չնայած նրանք վստահ են իրենց վրա և վճռական են, երբեմն նրանց համար դժվար է արտահայտել իրենց շրջակա աշխարհում: Շագանակագույն աչքերով մարդիկ շատ լավ սիրեկաններ են, նաև արժան են վստահության և միշտ պատրաստ են օգնել: Եվ նրանք չեն հանգստանա, մինչև չհամոզվեն, որ Ձեր հետ ամեն ինչ կարգին է:
Ընկուզագույն աչքեր
Ընկուզագույնը իրենից ներկայացնում է շագանակագույնի և կանաչի գեղեցիկ խառնուրդ և այդպիսի գույնից ուղղակի մարդու շունչ է կտրվում: Էլեգանտություն՝ դա առաջին հասկացությունն է, որ ասոցացվում է այս գույնի աչքերի հետ: Այսպիսի մարդիկ շատ ինքնաբուխ են, ուրախ և միշտ պատրաստ են արկածների: Հեշտությամբ հարմարվում են յուրաքանչյուր իրադարձությանը՝ սա նրանց ամենաուժեղ կողմերից մեկն է: Նրանք խիզախ և համարձակ մարդիկ են, որոնք սիրում են բազմազանություն:
Ընկուզագույն աչքեր ունեցողները սիրում են «համտեսել» նորը: Նրանց գեղեցկությունը հաճախ է դեպի իրենց ձգում մարդկանց, սակայն նրանց հետ հարաբերությունը չի կարող երկար լինել, եթե իհարկե Դուք չեք լինի «այն միակը»: Հավասարապես չարաճճի են և զգայուն, ունեն մեծագույն անձի որակներ: Եվ եթե Դուք պատրաստ եք համակերպվել նրանց բարդ բնավորության հետ, նրանց հետ կյանքի ճանապարհը կլինի արկածախնդիր և ուրախ ճանապարհորդություն:
Մոխրագույն աչքեր
Մոխրագույնը գերակայում է մեր կյանքում՝ չէ՞ որ կյանքը ոչ միայն սև սպիտակից է բաղկացած այլ մոխրագույնի բազմաթիվ երանգներից: Մոխրագույն աչքերով մարդիկ ծնված են, որպեսզի տիրեն և լինեն առաջնորդ: Ուժեղ բնավորություն, իմաստություն և քնքշություն՝ սա նրանց հիմնական որակներն են: Ընդ որում, մոխրագույն աչքերով մարդիկ բոլորից ամենաքիչն են ագրեսիվ: Նրանք, ամբողջ իրենց կիրքը ներդնում են այն բանի մեջ՝ ինչ անում են: Լինի դա պրոֆեսիոնալ աշխատանք, և թե՛ անձնական կյանք:
Սիրուն և ռոմանտիկային մոտենում են շատ լուրջ: Ստեղծագործ մարդիկ են՝ մեծ երևակայությամբ, ովքեր կարողանում են հարաբերություններում լինել ճկուն՝ որակ, որն անրհրաժեշտ է յուրաքանչյուր առաջնորդին: Նրանց ներքին ուժը, վերլուծական միտքն ու ռացիոնալիզմը ապահովում են իրենց առաջնորդի դիրք յուրաքանչյուր իրավիճակում: Մոխրագույն աչքերով մարդկանց հետ շատ հարմարավետ է ընկերական շրջապատում և Դուք միանգամից կզգաք նրանց ազդեցությունը շրջապատի վրա:
Կանաչ աչքեր
Կանաչը՝ դա միշտ մաքուր ու թարմ օդն է, այդ պատճառով կանաչ աչքերով մարդիկ միշտ ասոցացվում են տաք, հարավային քամու հետ: Նրանց շուրջ միշտ կա առեղծվածայինի և հանելուկայինի լուսապսակ և կանաչ աչքերում, միայն դիտելուց, շատ հեշտ է վայրկյանների ընթացքում մոլորվելը: Խելացի և հետաքրքրասեր, կանաչքանիները առաջին են հետաքրքրվում ամեն նորով: Նրանք անհավանական կյանքի ձգտում ունեն և ապրում են լիարժեք կյանքով: Նրանք բուռն կերպով հետաքրքրվում են շատ բաներով: Եվ իհարկե, այսպիսի գույնի աչքերով նրանք չափազանց գրավիչ և գեղեցիկ են:
Նրանց միակ բասացական կողմը դա խանդոտությունն է: Բայց ընդհանուր առմամբ, նրանց դրական կողմերը գերակայում են բացասականի հանդեպ: Երիտասարդությունը ուղղակի հոսում է նրանց միջից, իսկ կարեկցանքն ու տոկությունը, որը կրում են ներսում՝ միշտ վարակիչ են:
Կապույտ աչքեր
Կապույտ աչքերում կա մի թարմ ու կենդանի բան, որ մարդիկ միշտ երազում են այս գույնի մասին և ձգվում են դեպի այդ գույնը: Դժվար չէ կռահել, որ կապույտ աչքերը, համարվում են աշխարհի ամենացանկալին: Խաղաղասեր, խելացի, բարի և լի երիտասարդությամբ և կյանքով, կապուտաչյա մարդիկ շատ եռանդուն են և ունակ են երկար հարաբերություններին: Բայց նրանց ամենաըդգծված հատկությունը այն է, որ ի ծնե նրանք օժտված են մարդկանց երջանկացնելու ունակությամբ: Կապուտաչյաները կկտրեն ավելորդ կիլոմետրեր, միայն համոզվեն, որ Դուք երջանիկ եք: Եվ այդ ամենը նա կանի իրեն հատուկ անկեղծությամբ և բարությամբ: Սա բնավորության բավական հազվադեպ գիծ է, և հենց սա է դարձնում կապուտաչյաներին այդքան գրավիչ:
Կապույտ աչքերով մարդուն անհրաժեշտ են երկարատև հերաբերություններ, հիմնված՝ փոխադարձ հավատարմության վրա: Այսպիսի հարաբերություններ գտնելով, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երկրորդ կեսը երջանիկ լինի:
Աղբյուրը՝ listovative.com