fbpx

Զեն փիլիսոփայության 10 սկզբունքներ որոնք օգնում են մարդուն փոխվել

Մարդուն հատուկ է կյանքից, շրջապատից, երբեմն նաև ինքն իրենից դժգոհ լինել: Բայց իրականում ամեն ինչ կարելի է փոխել և ամեն ինչ մարդու ձեռքերում է: Համենային դեպս այդպես են կարծում Զեն փիլիսոփայության հետևորդները: Մեր տեսության մեջ 10 սկզբունքներ են, որոնք կօգնեն մարդուն փոխվել.

Եթե դու սիրում ես մարդուն, դու չես խառնվի նրա անձնական կյանքին: Դու չես համարձակվի խախտել նրա ներքին աշխարհի սահմանները:

Դադարիր մտածել, թե ինչպես սեր ստանալ, և սկսիր սեր տալ: Տալով՝ դու ստանում ես: Այլ ճանապարհ չկա:

Սկսիր ապրել: Մի պատրաստվիր այն կյանքին, որը պետք է լինի ապագայում:

Աշխարհում բոլոր տառապանքները գալիս են նրանից, որ դու մոռացել ես, որ պետք է ապրել, դու սկսել ես զբաղվել մի գործունեությամբ, որը որևէ առնչություն չունի կյանքի հետ:

Եթե ուզում ես ապրել, ուրեմն սովորիր մեկ բան՝ ընդունել իրերն այնպիսին, ինչպիսին որ կան և ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:

Եթե դու հարուստ ես՝ մի մտածիր այդ մասին, եթե դու աղքատ ես՝ լուրջ մի ընդունիր:

Դու պետք է իմանաս, որ ազատությունը՝ մեծագույն արժեք է, և երբ սերը քեզ ազատություն չի տալիս՝ ուրեմն դա սեր չէ:

Որքան կարող ես սխալներ գործիր, բայց հիշիր մեկ բան՝ միևնույն սխալը մի կրկնիր երկու անգամ: Եվ դու կսկսես աճել:

Յուրաքանչյուրը սովորեցնում է յուրաքանչյուրին, թե ինչպես նա պետք է ապրի, բայց ոչ ոք, երբեք բավարարված չէ:

Դու պրոբլեմներ ստեղծելու մեծագույն սիրահար ես…
Ուղղակի հասկացիր դա, և հանկարծակի պրոբլեմները կչքանան:

Աղբյուրը՝ www.kulturologia.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Զեն փիլիսոփայության 10 սկզբունքներ որոնք օգնում են մարդուն փոխվել
Ի՞նչ եք կարծում, այս զույգերից ո՞րն է գտնվում ռոմանտիկ հարաբերությունների մեջ