fbpx

20 հետաքրքիր փաստեր շնաձկների մասին

Սիրով  Ձեզ  ենք  ներկայացնում  շնաձկների  մասին  20  հետաքրքիր  փաստեր.

1.  Եթե  ջրի  մեջ  լինեն  մի  խումբ  մարդիկ  և  նրանց  մեջ  լինի  առանց  հագուստի  (մերկ)  մարդ,  ապա  շնաձուկը  առաջինը  կհարձակվի  հենց  նրա  վրա:

2.  Ըստ  վիճակագրական  հետազոտությունների  և  տվյալների,  շնաձկները  երբեք  չեն  հիվանդանում:

3.  Ներկայումս  հայտնի  է  շնաձկների  մոտ  450  տեսակ,  որոնցից  ամենափոքրը  17 սմ  է,  իսկ  ամենամեծը՝  մոտ  20 մետր:  Դա  կետային  շնաձուկն  է,  որը  նաև  համարվում  է  աշխարհի  ամենամեծ  ձուկը:

4.  Շնաձկան  մարմնի  ամենազգայուն  մասը  դա  նրա  քիթն  է,  եթե  շնաձուկը  հարձակվում  է  ձեզ  վրա  ու  երբ  դուք  հարվածեք  նրա  քթին  ապա  նա  կհեռանա  ձեզանից:

5.  Շնաձկների  մեծ  մասը  բնակվում  են  աղի  ջրերում,  սակայն  կան  նաև  շնաձկների  մի  ուրիշ  տեսակներ, որոնք  բնակվում  են  քաղցրահամ  ջրերում,  դրանցից  մեկը նաև ցուլ  շնաձուկն  է  2.5  մետր  երկարությամբ  և  300  կգ  քաշով,  նրա  մաշկի  գույնը  մոխրագույն  է,  սակայն  ջրում  այն  կապուրտ  է  երևում,  նա  կարող  է  քաղցրահամ  ջրում  ապրել  4-ից  մինչև  5  տարի:

6.  Եթե  շնաձուկը  ջրի  մեջ  շրջվի  մեջքի  վրա,  ապա  նա  կսատկի,  քանի  որ  նրանք  չեն  կարողանա  շրջվել  փորի  վրա:

7.  Շնաձկների  3  տեսակ  կա, որոնք սնվում են մանր ձկներով և պլանկտոններով, այդ  թվին է պատկանում նաև կետային շնաձուկը:  Չնայած  նրան  որ  շնաձկների  գերակշռող  մասը  գիշատիչներն  են:

8.  Վագրային  շնաձկները  ջրում  շարժվում  են  շատ  արագ  և  իրենց  ուղղությունը  չեն  փոխում  սլանալով  ուղիղ:

9.  Սպիտակ  շնաձկները  կարող  են  ապրել  մինչը  70  տարի  և  համարվում  են  ամենաերկարակյաց  կռճիկային  ձկները:

10.  Նախկինում  շնաձկան  մի  տեսակ  է  եղել,  որին  կոչել  են  «մեծ  ատամ»  (megalodon)։  Նրա  տեսակը  ոչնչացել  է  մոտ  2.6  միլիոն  տարի  առաջ։  Այդ շնաձուկը ունեցել  է  մինչև  18  մետր  (մոտ  60  ոտնաչափ)  երկարություն:  «Մեծ  ատամ»՝  այդպես  են  նրան  կոչել,  քանի  որ  նրա  ատամի  չափսը  եղել  է  մոտ  13.5  սմ:

11.  Շնաձկան  ամենամեծ  գրանցված  քաշը  եղել  է  1  տոննա  878  կգ,  դա  պատկանել  է  Պոյնտ  Վինսենտի  ափերում  բռնված  5.4  մետրանոց  էգը,  որին  բռնել  են  1986  թվականի  սեպտեմբեր  ամսին:

12.  Ըստ  որոշ  աղբյուրների  սպիտակ  շնաձկները  կարող  են  զարգացնել  մինչև  56  կմ/ժ  արագություն,  սակայն  դա  դեռ  հաստատված  չէ:

13.  Շնաձկների  հոտառությունը  շատ  սուր  է,  նրանք  կարող  են  իրենց  զոհին  գտնել  մինչև  1000 մետր  հեռավորության  վրա:

14.  Գրելանդական  շնաձկները  ունեն  սպիտակ  շնաձկան  չափեր  և  կարող  են  զարգացնել  մինչև  15  կմ/ժ  արագություն։ Նրանք ծնված օրվանից կույր են լինում:

15.  Իրականում շնաձկների հիշողությունը շատ ուժեղ է, քան որոշ մարդկանց հիշողությունը:

16.  Շնաձկների մաշկի վրա թեփուկների փոխարեն մանր ատամներ են:

17.  Կետային շնաձկների էգերը, որոնք աշխարհի ամենամեծ շնաձկներն են, իրականում շատ վախկոտ են:

18.  Շնաձկների ատամները մի քանի շարք են և դրանց թիվը կարող է անցնել 120-ից:

19.  Շնաձկների մի քանի տեսակներ կարող են ապրել մինչև 1280 մետր խորության վրա:

20.  Սպիտակ շնաձկների ծնոտի կծոցի հարաբերական հաստատունը 164 է,  իսկ  կոկորդիլոսինը  440:

Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag