fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Պետրոս Դուրյան - Դրժել

Պետրոս Դուրյան – Դրժել

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։

Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ–ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։

Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։

Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
Գոչեց. — «Սիրել չե՛ս կրնար զիս»։

Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
Խնկարկելու սիրտն անապատ,
Ցուցի իրեն ճակատս գունատ,
Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զինքը սիրելս հըծծեցին հայտ։

Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
— «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։

Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններ, ովքեր կարող են հաղթահարել ցանկացած փորձություն

Կարիճ Բարդ իրադրությունում հայտնվելով՝ Կարիճները երբեք իրենց չեն կորցնում։ Նրանք վայրկենապես ելք են գտնում իրավիճակից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն խուսափում խնդիրներից, ընտրում են...

ԹԵՍՏ․ Միայն փայլուն գիտելիքների տեր մարդիկ կարող են հավաքել 10/10՝ ընդհանուր գիտելիքների այս թեստում

Մենք հետևում ենք վիճակագրությանը և նկատել ենք, որ մեր ընթերցողների մեծամասնությանը շատ են դուր գալիս ընդհանուր զարգացվածության թեստերը: Դրանք հետաքրքիր են, թույլ են տալիս...

Ինչպե՞ս են վիրավորանքները փոխում մեր ուղեղի կառուցվածքը

Բանավոր ծաղրանքը հանգեցնում է մարմնի և մտքի միջև հավասարակշռության կորստի: Ցավ հնարավոր է պատճառել ոչ միայն բռունցքներով, այլև նաև բառերով: Այսպես կոչված «բանավոր բռնությունը» կարող...

Կենդանակերպի նշաններ, որոնք սեր և կյանքի ընկեր են գտնում բավական հասուն տարիքում

Աստղաբանությունը ունակ է շատ բաների, օրինակ՝ կանխատեսել, շո՞ւտ, թե՞ ուշ կհանդիպեք ձեր կյանքի երկրորդ կեսին: Սերը նման է ազարտային խաղի: Երբեմն բախտը բերում է երիտասարդ...

Ինտելեկտուալ ԹԵՍՏ․ Դժվարին թեստ, որ կարող են անցնել միայն իրապես գիտակ մարդիկ

Ներկայացնում ենք մեր հերթական ինտելեկտուալ, բազմագիտակության թեստը: Հարցերը հեշտերից չեն և դրանց կարող են պատասխանել իրապես գիտելիքներ ունեցող մարդիկ: Ի՞նչ եք կարծում, դուք կկարողանա՞ք...