fbpx

3 իրավիճակ, որոնցում ամենից լավ կարելի է ճանաչել մարդուն

Երբեմն նույնիսկ երկար տարիների շփումներն ու ընկերությունը ունակ չեն ամբողջությամբ ցույց տալ, թե որքան մոտ է մարդը ձեզ: Ոմանք կարծում են, որ ընկերոջը ճանաչում են դժբախտության մեջ, ոմանք՝ երջանկության մեջ: Իրականում կա կյանքի 3 իրավիճակ, որոնցում կարելի է ամենից լավ ճանաչել մարդուն և տեսնել նրա իրական մոտիվները: Հենց հիմա կպատմենք այդ իրավիճակների մասին:

1. Նոր հանգամանքներում

Փաստացիորեն դա շոկային իրավիճակ է, որովհետև մարդը կտրուկ կերպով լքում է իր հարմարավետության տարածքը: Նա ստիպված է գործել նորովի և ադապտացվել, իսկ դա կարողանում են անել շատ քչերը: Ամբողջ բանը նրանում է, որ մեզ հատկանշական է դիմակներ կրելը, նույնիսկ եթե դրանք բոլորովին անվնաս են: Հարազատների հետ դուք բարի եք և քնքուշ, ձեր աշխատակիցների հետ՝ իշխող և աներեր: Հայտնվելով նոր իրավիճակում, նոր հանգամանքներում, դուք ստիպված եք որոշ ժամանակ ծախսել, որպեսզի հասկանաք, թե ինչպես է պետք վարվել: Հենց այդ պահերին դուրս կարող են գալ ինչպես ձեր դևերը, այնպես էլ ծաղիկները: Եվ մի մոռացեք, որ ձեր կողքին պետք է լինի մարդ, ով կարողանում է և սիրել և ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք:

2. Կրքի պահերին

Հենց այս պահերին՝ նույնիսկ ամենազուսպ մարդը չի կարող ձևացնել: Այստեղ կարելի է խոսել կրքի մասին երկու ասպեկտներով՝ վեճերի ժամանակ և սիրո ժամանակ: Եվ այնտեղ, և այնտեղ՝ մարդը ամբողջությամբ տրվում է էմոցիաներին: Այդ պատճառով վեճերը կարող են դուրս հանել ամբողջ բացասական կողմերը, իսկ ահա կրքոտ տեսարանը անկողնում, հակառակը, ցույց կտա, թե ինչպիսի մարդ եք իրականում՝ հիմնվելով ձեր սեքսուալ խառնվածքի վրա:

3. Միայնակ ինքդ քեզ հետ

Միայն այդ պահերին է մարդը իրեն թույլ տալիս ամբողջությամբ ազնիվ լինել: Հնարավոր է, որ ամենասիրելի և ամենամոտ մարդուն վախենաք պատմել որևէ ներքին ապրումների մասին: Ոչ այն պատճառով, որ նա ձեզ կքննադատի, այլ այն պատճառով, որ չեք ցանկանում ձեր տագնապները, որոնք կարող են անհիմն լինել, բարդել նրա ուսերին: Միայնակ ինքներդ ձեզ հետ՝ կկարողանաք եզրահանգումներ անել և որոշումներ կայացնել: Այդպիսի պահերին առանձնանալը՝ թույլ կտա ճանաչել ինքներդ ձեզ:

Ինչպես տեսնում եք, երբեմն օգտակար է այդպիսի իրավիճակներում նայել ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև ինքներդ ձեզ: Չէ՞ որ հենց դրանք կօգնեն ուղիղ նայել ձեր վախերի, բացասական կողմերի և ապրումների աչքերին, որպեսզի ապագայում շտկեք և լիարժեք ապրեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
3 իրավիճակ, որոնցում ամենից լավ կարելի է ճանաչել մարդուն
Սիրային հորոսկոպ. ինչ է ձեզ սպասվում 2021-ին