Sony-ն թողարկել է PlayStation Vita խաղային կոնսոլի պրովոկացիոն գովազդային հոլովակը:
Սեքսուալ, սպիտակ խալաթով աղջիկը պատմում է, որ գիտի մի բան, որ հանդիսատեսը անում է պարբերաբար. ննջարանում՝ վերմակի տակ, խոհանոցում կամ զուգարանում: «Բոլորը զբաղվում են դրանով, որովհետև դա հրաշալի է», – նշում է համակրելի բժշկուհին: Հոլովակի վերջում պարզվում է, որ խոսքը գնում էր ընդամեն PlayStation Vita պորտատիվ խաղային կոնսոլի մասին:
Հսկայական քանակությամբ բացասական մեկնաբանություններից հետո, Sony-ն իր YouTube-յան ալիքից հեռացրել է այս հոլովակը: Ամեն դեպքում հոլովակը հասցրել է դառնալ հանրաճանաչ և «վիրուսային», ինչին ամենայն հավանականությամբ էլ ձգտում էին գովազդի հեղինակները:
[uppod video=”http://youtu.be/3U7LYk0woH8″ align=”center”]