fbpx

Անցյալ դարի մեծահարուստներն ավելի հարուստ էին, քան ներկայիս մեծահարուստները

Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ջոն Ռոքֆելլերը 20-րդ դարում, երեք անգամ ավելի հարուստ է եղել, քան ներկայիս աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը, որի ունեցվածքը Bloomberg պարբերականը գնահատում է 117 միլիարդ դոլար։

Մասնագետները մշակել են հատուկ մեթոդիկա, որով հնարավոր է եղել պատմության տարբեր փուլերում դրամական միավորները համեմատել։

Այսպես, 1937 թվականին Ռոքֆելլերի կարողությունը կազմել է 1,5 միլիարդ դոլար, որը ներկայիս արժեքով, հաշվի առնելով սղաճը, համարժեք է 26 միլիարդ դոլար։ Այսպես, Ռոքֆելլերը ԱՄՆ ՀՆԱ-ում ունեցել է 1,6 տոկոս մասնաբաժին։ Այս հանգամանքը ժամանակակից դրամական արժեքի վերածելով ստացվում է, որ նա երեք անգամ ավելի հարուստ է եղել Բեզոսից։

Նույն մեթոդիկայով էլ՝ անցյալ դարասկզբի մագնատ Էնդրյու Քարնեգին ավելի հարուստ է եղել Բիլ Գեյթսից, իսկ երկաթուղային արքա մականունը կրած Կորնելիուս Վանդերբիլդտը ավելի հարուստ է եղել, քան Ուորեն Բաֆետը։

Հետաքրքրական է այն, որ 11-րդ դարում ապրած Վիլհելմ Նվաճողի զարմիկը տիրել է հողերի, որոնք ներկայիս գներով արժեն ոչ պակաս, քան 203 միլիարդ դոլար, իսկ Սպարտակի ապստամբությունը ճնշած հին հռոմեացի զորավար, կոնսուլ Մարկոս Կրասոսի ունեցվածքը կազմել է 210 միլիարդ դոլար։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անցյալ դարի մեծահարուստներն ավելի հարուստ էին, քան ներկայիս մեծահարուստները
Մարմնի լեզվի գաղտնիքները, որոնք պետք կգան մարդկանց հետ շփումներում