fbpx

Գոյություն ունի դեպրեսիայի 3 գլխավոր նշան: Մենք պնդում ենք՝ ստուգեք Ձեզ

Փորձագետները նշել են աշխարհի ամենատարածված հոգեկան շեղման՝ դեպրեսիայի հիմնական նշանները: Դրանք ընդամենը երեքն են, սակայն դրանց վրա պետք է որքան հնարավոր է շուտ ուշադրություն դարձնել:

Ահա դրանք․

1. Սուր անպատճառ տագնապ

Եթե մարդը արթնանում է առավոտյան ժամը հինգին և նրա սիրտը շատ արագ է բաբախում, բերանը չորացել է, պրոբլեմներ ունի կղանքի հետ կապված և դրա հետ մեկտեղ սուր անպատճառ տագնապ է ապրում՝ դա դեպրեսիայի առաջին նշանն է:

2. Տրամադրության անկումներ

Տրամադրության ռիթմիկ անկումները, երբ մարդն արթնանում է դժգոհ, իսկ երեկոյան սկսում է ավելի լավ զգալ՝ ևս մեկ բնորոշ նշան է: Այդպիսի փոփոխականությունը հատկապես նկատվում է գարնանն ու աշնանը:

3. Հաճույք ստանալու անկարողություն

Ամենագլխավոր նշանը՝ հաճույք ստանալու ունակության նվազում կամ կորուստ, նաև դրան հասնելու ձգտման բացակայություն: Ընդորում նկատվում է ուրախության և կյանքի մոտիվացիայի բացակայություն:

Դեռահասների մոտ հատկանշական է նաև բնորոշ պարփակվածությունը և նախկին հետաքրքրությունների կտրուկ անհետացումը:

Բացի դրանից, փորձագետները նշում են, որ երեխաների մոտ դեպրեսիան ի հայտ է գալիս վարքագծային և սոմատիկ դիմակներով՝ երեխան կարող է հանկարծակի դառնալ կամակոր կամ լռակյաց, նաև բողոքել մարմնի տարբեր հատվածների ցավերից:

Դեպրեսիայի այլ համախտանիշներ

  • Ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում
  • Նյարդայնություն
  • Անիքնավստահություն
  • Էներգիայի բացակայություն
  • Շատ հանգստի կարիք
  • Սեքսուալ հետաքրքրությունների նվազում
  • Ուշադրության շեղումներ
  • Հոգնածություն
  • Ֆիզիկական թուլություն
  • Սպառված լինելու զգացում

Եթե Ձեր կամ Ձեր ծանոթներից ինչ-որ մեկի մոտ դիտվում են այս համախտանիշները՝ մի սպասեք ճգնաժամին: Դիմեք օգնության:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Գոյություն ունի դեպրեսիայի 3 գլխավոր նշան: Մենք պնդում ենք՝ ստուգեք Ձեզ
5 մասնագիտություն, որ շատ շուտով կարող են փոխարինվել ռոբոտներով: Ստուգեք կա՞ արդյոք ձեր մասնագիտությունը այդ ցուցակում