ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ

Կենդանակերպի 8 նշան, որոնց չի կարելի երկրորդ հնարավորություն տալ


Ոչ բոլոր սիրային պատմություններն են երջանիկ ավարտ ունենում:

Կարիճ և Խոյ

Այս հարաբերություններում մեծ ֆիզիկական կիրք և սեր կա: Սեռական ցանկությունը կարող է հարաբերությունների գլխավոր շարժիչ ուժը լինել, սակայն երկարատև հարաբերությունների համար դա կարող է բավարար չլինել: Խոյերն իմպուլսիվ են, արկածախնդիր, Կարիճները հակված են զուսպ և մեթոդական լինել:

Այծեղջյուր և Առյուծ

Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչների միակ ընդհանուր բանը վերահսկողության և իշխանության սահմանումն է: Նմանություններն այստեղ ավարտվում են, և սկսվում են տարբերությունները: Առյուծները կրքոտ են, զգացմունքային, Այծեղջյուրներն՝ առավել ռացիոնալ և տրամաբանող: Այս տարբերություններն էլ նրանց բախման պատճառ են դառնում:

Երկվորյակներ և Խեցգետին

Խեցգետինների տրամադրությունը շատ արագ է փոխվում: Զգացմունքների նկատմամբ հետևողական չեն, ինչը կարող է բավական դաժան լինել մարդկանց համար, ում հետ նրանք շփվում են: Երկվորյակներն այնքան էլ համբերատար և հասկացող չեն: Նրանք անկայուն են, ինքնաբերական զգացմունքներում:

Առյուծ և Ցուլ

Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչների միջև կապը կառուցվում է բազմաթիվ զգացմունքների վրա: Երկուսն էլ կամակոր են, համառ, հակված են լսել իրենց զգացմունքներին ու հետևել սրտին: Հակված են ոչ ռացիոնալ և անտրամաբանական որոշումներ կայացնել, ինչը կարող է վնասել հարաբերություններին:

Ջրհոս և Այծեղջյուր

Այծեղջյուրները հարգում են իշխանությունը, գնահատում կարգուկանոնը, հավասարակշռությունը: Ջրհոսները հակված եք քաոսային լինելու: Ավելի ըմբոստ են:

Կույս և Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են արկածներ, շփվող են, իմպուլսիվ: Որպես կանոն՝ Կույսերը բավական տրամաբանող են, ովքեր գործելուց առաջ բարձրաձայնում են քայլերը: Իմպուլսիվ չեն, չեն սիրում դուրս գալ սեփական հարմարավետության սահմաններից:

Կարիճ և Ջրհոս

Երկուսն էլ շփվող են, սակայն թե Կարիճը, և թե Ջրհոսը շատ կամակոր են, սկզբունքային: Նրանք հազվադեպ են զիջումների գնում, ցանկացած կոնֆլիկտի լուծում նրանց համար կարող է դժվար լինել:

Կշեռք և Ձկներ

Դասական օրինակ, երբ երազողը սիրահարվում է լավատեսի: Այս հարաբերություններում բազմաթիվ դրական էմոցիաներ կան, բայց երկուսն էլ գրեթե միշտ ճախրում են երկնքում: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ չի բավականացնում ռեալիզմը:

Նախորդ նյութը

ԹԵՍՏ. Սիրելիին ընտրելուց ո՞րն է Ձեր թուլությունը

Հաջորդ նյութը

Գիտնականներին զարմացրել են ջրի անոմալ հատկությունները