fbpx

Ի՞նչ է դեժավյուն։ Ինչո՞ւ ենք մենք դեժավյու ապրում

Մարդկանց 60-ից 80%-ը իր կյանքում գոնե մեկ անգամ ապրել է այսպիսի զգացում. «Սա իմ կյանքում արդեն մեկ անգամ եղել է, հաստատ…»։ Բայց ի՞նչն է պատճառը այդ զգացողության առաջացման։ Ահա դեժավյուի առաջացման մի քանի տեսություններ.

Սխալ

Ձեր ուղեղում ուղղակի տեղի է ունեցել «կարճ միացում»։ Ինչ-որ մի բան այնպես չի գնացել, սենսորային մուտքը պատահմամբ ծանրաբեռնել և շեղել է հիշողությունը։

Հիշեցում

Դուք հիշում նաև մեկ այլ բան։ Օբյեկտը, հոտը, ձայնը՝ արթնացրել են հիշողության մեջ արդեն պահպանված իրադարձություններ։ Դա առաջ է բերում զգացողություն, որ դա արդեն տեսել եք, եղել եք այստեղ, չնայած իրականում դա այդպես չէ։

Հիշողություններ, «Դարակներում դասավորել»

Դուք հասկանում եք, որ Ձեզ արդեն ծանոթ է տվյալ մոդելը, շաբլոնը։ Մարդկային ուղեղը ունի մի զրմանահրաշ ունակություն՝ ստեղծել և հիշել շաբլոններ։ Տեսքը այն բանի, թե ինչպես է ստեղծվում, ենթադրենք, կահույքը, ինչպես է աճում այգին և նույնիսկ ծանոթ ձայնը կարող է առաջացնել դեժավյու։

Անհանգստության ազդակ

Եթե Դուք ունեք էպիլեպսիա, ապա Ձեզ հարկավոր է իմանալ, որ դեժավյուի զգացողությունները երբեմն առաջանում են այն բանից առաջ, երբ ուղեղի ճակատային հատվածում ակտիվանում է էպիլեպտիկ ակտիվության օջախը։

Չափազանց շատ արտաքին ինֆորմացիա

Ձեր ուղեղը ուղղակի ծանրաբեռնված է։ Երբ Դուք առաջին անգամ որևէ բան եք տեսնում, Ձեր ուղեղի ճակատային մասում ակտիվանում է որոշակի հատված։ Երբ ծանոթ բան եք տեսնում՝ ակտիվանում է ճակատային մասի մեկ ուրիշ հատված։ Ուղեղի այս երկու մարզերը ինֆորմացիա են ուղղարկում դեպի հիպպոկամպ։ Եթե սրանք ինֆորմացիան հաղորդում են միաժամանակ՝ Ձեր ուղեղը կարող է ծանրաբեռնվել։ Դա խառնաշփոթ է առաջացնում և նոր օբյեկտին վերագրվում է արդեն ծանոթ զգացումներ։

Շփոթել են «թղթապանակը»

Ուղղակի Ձեր ուղեղը «շփոթել է» ինչ-որ բան և դրել ոչ ճիշտ «թղթապանակում»։ Ինչպես ասենք Դուք շփոթվեք և փաստաթուղթը դնեք ոչ ճիշտ թղթապանակում։

Չափազանց անհանգստություն

Ձեր մոտ չամփազանց մեծ է անհանգստության աստիճանը։ Գիտնականները պարզել են, որ դեժավյուի զգացողությունը ավելի հաճախ առաջ է գալիս, երբ մարդու մոտ չափազանց մեծ է անհանգստության աստիճանը։

Հաղորդակցության պրոբլեմներ

Ձեր ուղեղի կիսագնդերում միմյանց հետ հաղորդակցվելու պրոբլեմներ են առաջացել։ Ուղեղի երկու կեսերը նման են տիպիկ զույգերին՝ երբեմն նրանք չեն լսում մեկմեկու։

Կեղծ հիշողություններ

56d5100000000000

Շիզոֆրենիա հիվանդությամբ տառապողները շատ հաճախ ապրում են այն՝ ինչ կոչվում է կեղծ հիշողություն։ Դա այն զգացողությունն է, երբ մարդուն թվում է, որ նա արել է այն, ինչ իրականում չի արել։ Այդ վիճակը նման է դեժավյուին և շատ հաճախ այն շփոթում են դեժավյուի հետ։

Ցրված ուշադրություն

Դուք ուշադրությունը կենտրոնացնելու հետ պրոբլեմներ ունեք։ Բանը նրանում է, որ Ձեր ենթագիտակցությունը այնքան արագ է ինֆորմացիա հավաքում, որ Ձեր գիտակցությունը չգիտի այդ մասին, որովհետև այն շեղված է ինչ-որ այլ բանով։ Երբ, վայրկյան անց, Դուք ամբողջությամբ Ձեր ուշադրությունը կկենտրոնացնեք Ձեր շրջապատին, Դուք կզգաք այնպես, կարծես դա արդեն տեսել եք, որովհետև դա այդպես էլ կա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ է դեժավյուն։ Ինչո՞ւ ենք մենք դեժավյու ապրում
Հրաշալի շարժական նկարազարդումներ (14 նկար)