fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 19-ից 25-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 19-ից 25-ը․

ԽՈՅԵՐ

Խոյերը կհասկանան իրենց սիրելիներին կես բառից: Նրանք ներդաշնակ տրամադրվածություն կունենան և կարող են զգալ միմյանց:

ՑԼԵՐ

Իրենց հարաբերություններում Ցլերը կարող են պատասխանատու քայլի դիմել: Հնարավոր է, որ անձնական կյանքում որևէ գլոբալ փոփոխություն է հասունացել, հնարավոր է նաև, որ Ցլերը ցանկանում են դրանք նոր մակարդակի հասցնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նույնիսկ եթե Երկվորյակները ընտելացել են նրան, որ սիրո հարցերում կարևոր քայլերը միշտ իրենց փոխարեն կատարում են ընտրյալները։ Նրանք ստիպված կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինները պետք է մտորեն այն հարցի շուրջ, թե ինչ են իրենք որոնում սիրո մեջ, և ինչու նրանց կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները կկարողանան հակառակ սեռի ուշադրությունը գրավել այլ միջոցներով՝ վառ հագուստով, դիմահարդարմամբ, ժպիտով: Նրանք համոզված կլինեն իրենց հմայքի հարցում:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը շարժի մեջ կլինեն և չեն հիշի ռոմանտիկ հարաբերությունների մասին: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ հանգստանալ, նույնիսկ եթե իրավիճակը դրան ամենևին էլ չի տրամադրում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Նույնիսկ ամենաանմեղ սեթևեթանքը կարող է Կշեռքների համար շատ ավելի լուրջ իրողության վերածվել: Իրավիճակը կարող է դուրս գալ նրանց վերահսկողությունից՝ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճները և նրանց սիրելիները ընդունակ են փոքրիկ ռոմանտիկ խելահեղությունների միմյանց ուրախություն պարգևելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները սիրային հարցերում կարող են համարձակորեն իրենց սեփական կանոնները թելադրել և փոփոխել դրանք, երբ կամենան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրներին արժե մտորել այն հարցի շուրջ, որ նրանց իդեալիզմը խոչընդոտում է իրենց անձնական կյանքին: Անշուշտ, երազանքները հիանալի երևույթ են, սակայն չափազանց կարևոր է հասկանալ տարբերությունը երազանքի և իրականության միջև:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը զգուշացնում են Ջրհոսներին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների ժամանակն է մոտենում: Նոր մարդիկ և իրադարձությունները արդեն հայտնվել են նրանց հորիզոնում, և շուտով կդրսևորեն իրենց:

ՁԿՆԵՐ

Եթե Ձկները ցանկանում են հեռանկարային սիրային ծանոթություն հաստատել, ապա այն ամենը, ինչ նրանք պետք է անեն՝ ճակատագրին չխոչընդոտելն է:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Շաբաթվա ավելի մանրամասն հորոսկոպ

Ավելի մանրամասն շաբաթվա հորոսկոպին կարող եք ծանոթանալ տեսանյութով․

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 19-ից 25-ը
Ցանկությունների իրականացում – Նախաամանորյա հոգեբանական թեսթ