fbpx

Գոյություն ունեն բակտերիաներ, որոնք արտադրում են մաքուր ոսկի

Գիտնականները հայտնաբերել են բակտերիաներ, որոնք ունակ են դիմանալ ուժեղ թունավորվածության և արտադրել 24 կարատանոց ոսկի:

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի հետազոտողները Կազեմ Կաշեֆի և Ադամ Բռաունի ղեկավարությամբ հայտնաբերել են, որ Cupriavidus metallidurans բակտերիաները կարող են բնության մեջ գտնվող ոսկու քլորիդ խիստ թունավոր նյութը վեր ածել մաքուր ոսկու:

Բակտերիան անհավանականորեն դիմացկուն է այս թունավոր նյութի ազդեցությունից:

Գիտնականները ստեղծել են կոմպակտ «գործարան», որտեղ տեղափողվող լաբորատորիայի, ապակյա բիոռեակտորի և բակտերիաների օգնությամբ ստանում են այս ազնիվ մետաղը:

Բռաունն ու Կաշեֆին բակտերիաներին կերակրել են մեծ քանակությամբ ոսկու քլորիդով և մեկ շաբաթից ստացել են ոսկու բնական ձուլակտորներ: Հնարավոր է, որ հենց այսպիսի պրոցես է ընթանում նաև բնության մեջ:

«Մենք զբաղվում ենք միկրոբային ալքիմիայով` վեր ածելով արժեք չունեցող նյութը թանկարժեք մետաղի» – նշում են գիտնականները:

Ցավոք սրտի փորձերը հնարավոր չէ կատարել մեծ քանակներով, քանի որ պրոսցեսը ոչ շահավետ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գոյություն ունեն բակտերիաներ, որոնք արտադրում են մաքուր ոսկի
Հիշողության լավացման 10 պարզ և արդյունավետ միջոց (տեսանյութ)