fbpx

Սրճային պաղպաղակ Քոլդ Բրյու: Նվիրվում է սուրճի և պաղպաղակի սիրահարներին

Շոգերի ընկնելով, սուրճի սիրահարները կանգնում են երկընտրանքի առջև՝ սուրճ ըմպելու մեծ ցանկություն կա, բայց շոգին խմել այդ տաք ըմպելիքը, այդքան էլ հեշտ գործ չէ: Սակայն այս դեպքում օգնության կարող է գալ Քոլդ Բրյուն՝ սրճային պաղպաղակը: Այն և՛ կաշխուժացնի, և կթարմացնի:

Բաղադրիչները

Եփված սուրճի համար

  •  1/4 բաժակ աղացած սուրճ
  • 1 բաժակ ջուր

Պաղպաղակի համար

  • 2 բաժակ հարած սերուցք
  • 340 մլ խտացրած կաթ
  • 1/2 բաժակ սառը եփած սուրճ
  • 1 ճ.գ. սրճային սիրոպ/լիկյոռ

Պատրաստումը

  1. Եփեք սուրճը: Դրա համար աղացած սուրճը լցրեք տաք ջրի մեջ: 2-3 ժամ թողեք, որպեսզի թրմվի և սառչի:
  2. Պատրաստում ենք պաղպաղակը: Առանձին ամանի մեջ լավ հարեք սերուցքը:
  3. Մեկ ուրիշ ամանի մեջ իրար խառնեք խտացրած կաթը, սուրճը և սրճային սիրոպը: Ստացված խառնուրդի վրա ավելացրեք հարած սերուցքը:
  4. Ստացված խառնուրդը տեղադրեք հարմար ամանի կամ ֆորմայի մեջ և 2-3 ժամ թողեք, որ սառչի, մինչև դառնա կիսախմորանման զանգված:
  5. Մատուցել սառը սուրճի և սրճային սիրոպի հետ:

Հրաշալի ամառ ենք մաղթում:

Կարդացեք նաև՝

Շոկոլադաբանանային շեյք։ Ըմպելիք, որ դուր կգա և մեծերին և փոքրերին

Օրվա բաղադրատոմսը. Դեղձաելակային սմուզի: Շոգին այն կդառնա Ձեր ամենասիրած ըմպելիքը

Օրվա բաղադրատոմսը. Կիտրոնաելակային սմուզի՝ ամառային թարմություն

Օրվա բաղադրատոմսը. Ամառային դեղձի թեյ: Փրկություն շոգից

Ինչպես են պատրաստում սուրճը տարբեր երկրներում


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սրճային պաղպաղակ Քոլդ Բրյու: Նվիրվում է սուրճի և պաղպաղակի սիրահարներին
7 բան, որ պետք է գաղտնի պահել՝ նույնիսկ հարազատներից