fbpx

Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները

Mediamag-ը հավաքել է հանրահայտ բրազիլիացի գրող Պաուլո Կոելյոի լավագույն ոգեշնչող մեջբերումները։ Դրանք սիրով ներկայացնում ենք Ձեզ.

Իրական սերը փոխադարձություն չի պահանջում, իսկ նա, ով ցանկանում է իր սիրո դիմաց մրցանակ ստանալ, իզուր ժամանակ է ծախսում։

Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դա չի նշանակում, որ դու բուժվել ես, դա ուղղակի նշանակում է, որ դարձել ես այնպիսին, ինչպիսին բոլորն են։

Վերջում ամեն ինչ անպայման պետք է լավ լինի։ Եթե ինչ-որ բան վատ է, ապա դա վերջը չէ…

Երբեմն հարկավոր է շրջել ամբողջ աշխարհը, որպեսզի հասկանալ, որ գանձը թաքնված է հենց քո տան մոտ։

Կյանքը՝ սպասումն է այն ժամի, երբ հետագան կախված է միայն քո վճռորոշ գործողություններից։

Եթե դու ունակ ես տեսնել գեղեցիկը, ապա դա միայն այն պատճառով, որ ներսումդ գեղեցիկն ես կրում։ Քանզի կյանքը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլումը։

Ինչ պատահել է մեկ անգամ, կարող է այլևս չպատահել։ Բայց այն, ինչ պատահել է երկու անգամ, անպայման կպատահի նաև երրորդ անգամ։

Բոլոր նրանց կորուստը, ում ես սիրահարվում էի, նախկինում վիրավորում էր իմ հոգին։ Այժմ ես համոզված եմ՝ ոչ ոք, ոչ մեկին չի կարող կորցնել, որովհետև ոչ ոք, ոչ մեկին չի պատկանում։

«Միշտ պետք է իմանալ, երբ է վերջանում կյանքիդ հերթական փուլը։ Եզրափակվում է շրջանը, փակվում է դուռը, ավարտվում է գլուխը՝ կարևոր չէ, թե ինչպես դու այն կանվանես։ Կարևոր է անցյալում թողնել այն, ինչն արդեն անցյալում է…»։

 Եթե ես գործեմ հենց այն արարքները, ինչը ինձնից սպասում են մարդիկ՝ ես կդառնամ նրանց ստրուկը:

Կյանքը միշտ սպասում է հարմար պահի, որպեսզի գործի:

Լիարժեք կյանք ապրելու համար, հարկավոր է գտնվել անընդհատ շարժման մեջ։ Եվ միայն այդ ժամանակ մի օրը նման չի լինի մյուսին։

Մոլորվելը՝ որևէ հետաքրքիր բան գտնելու լավագույն տարբերակն է:

Ամենախավար ժամը՝ լուսաբացից առաջ է:

Եթե մարդը քոնն է՝ ապա նա քոնն է, իսկ եթե նրան ուրիշ կողմ էլ է ձգում, ապա չարժի նա ոչ քո նյարդերին և ոչ էլ ուշադրությանը:

Աշխարհում ամեն ինչ՝ միևնույն բանի տարբեր կերպ դրսևորումն է:

Եթե սերը արագ է փոխում մարդուն, ապա հուսահատությունը շատ ավելի արագ է այդ անում:

Երեխան երեք բան կարող է սովորեցնել մեծահասակին՝ ուրախանալ առանց պատճառի, միշտ զբաղմունք գտնել և պնդել սեփական տեսակետը։

Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք միշտ հայտնվում ենք ճիշտ ժամին:

Կյանքը երբեմն լինում է զարմանալիորեն ժլատ՝ մարդը օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով չի ստանում ոչ մի նոր տպավորություն: Իսկ հետո նա կիսաբաց է անում դուռը և մարդու վրա է թափվում մի հսկա ձնակույտ:

Սպասելն ամենադժվարն է:

Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են և հաճախ նրանք օգտագործում են որևէ մեկի շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն:

Աշխարհում չկա բացարձակ անսխալական որևէ բան։ Նույնիսկ կոտրված ժամացույցը օրվա ընթացքում երկու անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս։

Անընդհատ դժբախտ զգալը՝ անթույլատրելի ճոխություն է:

Կան մարդիկ, ովքեր աշխարհ են եկել, որպեսզի կյանքում քայլեն միայնակ: Դա վատ չէ, լավ էլ չէ, դա կյանքն է:

Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Երազանքները սնում են մեր հոգին այնպես, ինչպես սնունդը մեր մարմինը: Որքան էլ կյանքում տեսնենք մեր երազանքների խորտակումը և որքան էլ որ փշրվեն մեր հույսերը, միևնույնն է մենք պետք է երազենք:

Երբեմն դու պետք է հաղթես, որպեսզի տեսնես, թե ով կվազի քո ետևից: Երբեմն դու պետք է փափուկ խոսես, որպեսզի տեսնես թե ով է իրականում լսում քեզ:

Երբեմն դու պետք է ետ քայլ կատարես, որպեսզի տեսնես թե ով է քո կողմից: Երբեմն սխալ որոշումներ պետք է կայացնես, որպեսզի տեսնես ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քարուքանդ է լինում:

Երբ ես գտա բոլոր բոլոր պատասխանները, անմիջապես փոխվեցին հարցերը:

Մեր կյանքի ամենակարևոր բառերը մենք արտասանում ենք լուռ:

Երբեմն պետք է մահանալ, որպեսզի սկսել ապրել:

Մարդիկ ցանկանում են ամեն ինչ փոխել և նույն ժամանակ ցանկանում են, որպեսզի ամեն ինչ մնա առաջվա պես:

Այն ինչ փնտրում ես՝ նա էլ փնտրում է քեզ:

Հասնելով վերջին, մարդիկ ծիծաղում են վախերի վրա, որոնք տանջում էին սկզբում:

Պատահում է այնպես, որ ճակատագիրը բաժանում է երկուսին միայն այն պատճառով, որպեսզի նրանց ցույց տա, թե որքան կարևոր են մեկմեկու համար:

Ես մարմին չեմ, որն ունի հոգի, այլ հոգի եմ, որի մի մասը տեսանելի է և կոչվում է մարմին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները
Ինչպես 2 րոպեում դառնալ ԵՐՋԱՆԻԿ: Երջանկության ամենահզոր մոտիվացիան (տեսանյութ)