fbpx

Աստվածաշնչյան վերակենդանացած պատմություն․ Չինդո կախարդական կղզին

Տարին ընդամենը երկու անգամ յուրատեսակ բնական երևույթ է տեղի ունենում կորեական Չինդո կղզու մոտակայքում: Այն հիշեցնում է աստվածաշնչյան այն լեգենդը, երբ որ Մովսեսը այնպես է անում, որ Կարմիր ծովի ջրերը ետ են քաշվում: Հարավկորեական կղզում այդպիսի գործընթացը տևում է ընդամենը մեկ ժամ, ծովը ետ է քաշվում և բացվում է փոքրիկ արահետ, որը կապում է Չինդոն Միդո կղզու հետ:

Սակայն տվյալ փաստն ունի բավական գիտական բացատրություն․ նմանատիպ հրաշք տեղի է ունենում մակընթացությունների և տեղատվությունների տարբերության պատճառով, նաև մեծ դեր են խաղում լուսնային ցիկլերը: Նույնիսկ այն պատճառով, որ այս երևույթը ոչ մի «Աստվածային հրաշք» իրենից չի ներկայացնում՝ Չինդո կղզին չի կորցնում իր հանրաճանաչությունը: Ամբողջ աշխարհից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում այս վայրը, միայն այն պատճառով, որպեսզի տեսնեն այդ հրաշքը և զբոսնեն ծովի մակերևույթին:

Ինչպես հայտնի է, տեղացիների եկամտի հիմնական աղբյուրը՝ ձկնորսությունն է: Եվ այս կախարդական երևույթը թեթևացնում է նրանց խնդիրը: Մի ամբողջ ժամի ընթացքում Չինդոի բնակիչները հավաքում են ծովային բնակիչներին, որոնք հայտնվել են ցամաքին:

Չինդո կղզու ֆենոմենը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին այն բանից հետո, երբ Կորեայում Ֆրանսիայի դեսպան Պիեր Ռանդին 1975թ․ այցելեց Չինդո և այդ մասին գրեց ֆրանսիական թերթում: Չնայած նրան, որ այս երևույթն ունի գիտական բացատրություն, դեսպանը այս ծովային արահետին տվեց «Մովսեսի ուղի» անվանումը: Իսկ Չինդոի բնակիչները բազմաթիվ լեգենդներ և միֆեր են կապում այս երևույթի հետ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աստվածաշնչյան վերակենդանացած պատմություն․ Չինդո կախարդական կղզին
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշաններ, ովքեր հանուն սիրո պատրաստ են ամեն ինչի