fbpx

Ունե՞ք արդյոք ինտերնետ կախվածություն և ի՞նչ աստիճանի – հոգեբանական թեսթ

Այսօր արդեն անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի: Ինտերնետի հայտնվելով բազմաթից դրական տեղաշարժեր կատարվեցին մարդկանց կյանքում: Ինտերնետը հեշտացրեց մարդկանց կյանքը, ջնջեց տարածությունը և դարձավ ինֆորմացիայի հսկայական աղբյուր: Սակայն դրական կողմերի հետ մեկտեղ, նա բերեց նաև բազմաթիվ բացասական երևույթներ: Բացասական երևույթներից մեկն էլ ինտերնետ կախվածությունն է: Ինչ որ բանից կախված լինելը ինքնին արդեն բացասական է: Այսօր ինտերնետ կախվածությունը համարվում է հիվանդություն և դրվում է նույն շարքում՝ ալկոհոլային, ծխախոտային և թմրամիջոցներից կախվածության կողքին:

Այս հոգեբանական թեսթը թույլ կտա հասկանալ՝ ունե՞ք արդյոք ինտերնետ կախվածություն, և եթե ունեք, ապա ի՞նչ աստիճանի.

1. Դուք ինտերնետում ձեր նախատեսվածից ավելի շատ ժամանակ եք անց կացնում
2. Դուք հետաձգում եք ձեր տնային գործերը այն պատճառով որ գտնվում եք ինտերնետում
3. Դուք գերադասում եք ձեր ժամանակը անց կացնել ինտերնետում, քան ձեր սիրելիի հետ
4. Մարդիկ որոնց հետ ծանոթանում եք ինտերնետում, երկար ժամանակով դառնում են ձեր ինտերնետ-ընկերները
5. Ձեր մտերիմները (ընկերներ, բարեկամներ) հաճախ բողոքում են, որ դուք շատ երկար ժամանակ եք անց կացնում ինտերնետում
6. Այն, որ դուք երկար ժամանակ եք անց կացնում ինտերնետում՝ խանգարում է ձեզ տնային աշխատանքներում
7. Դուք առաջին հերթին ստուգում եք ձեր էլ-փոստը (սոց. ցանցերի հաղորդագրությունները) և հետո նոր անցնում մնացած գործերին
8. Այն, որ դուք երկար ժամանակ եք անց կացնում ինտերնետում՝ խանգարում է ձեզ աշխատավայրում (եթե ուսանող կամ դպրոցական եք՝ տնային աշխատանքներին)
9. Երբ ինչ որ մեկը ձեզ հարցնում է թե ինչով եմ զբաղվում ինտերնետում, դուք պատասխանում եք դժկամությամբ կամ չեք պատասխանում հարցին
10. Մտքերը՝ թե ինչ կանեք երբ նորից մտնեք ինտերնետ, ձեզ թույլ են տալիս ցրվել առօրյա դժվարություններից և պրոբլեմներից
11. Դուք ձեզանից գոհ չեք լինում, որ նորից մտնում եք ինտերնետ
12. Դուք մտածում եք, որ առանց ինտերնետի ձեր կյանքը տխուր և անհետաքրքիր կլիներ
13. Երբ ինչ որ մեկը ձեզ զբաղեցնում է այն ժամանակ, երբ դուք ինտերնետում եք՝ դուք դառնում եք գրգռված և ագրեսիվ
14. Դուք չեք քնում այն պատճառով, որ մինչև ուշ գիշեր գտնվում եք ինտերնետում
15. Դուք մտածում եք այն մասին թե ի՞նչով կզբաղվեք, եթե նորից մտնեք ինտերնետ
16. Դուք անընդհատ "ձեզ րոպեներ եք ավելացնում" մինչ ինտերնետից դուրս գալը
17. Դուք անհաջող փորձեր եք անում քչացնել այն ժամանակը, որը հատկացնում եք ինտերնետին
18. Դուք ուրիշներից թաքցնում եք թե որքան ժամանակ եք անց կացնում ինտերնետում
19. Դուք գերադասում եք լինել ինտերնետում, քան ընկերների կամ ծանոթների հետ ինչ-որ տեղ գնալ
20. Երբ դուք դուրս եք գալիս ինտերնետից, ձեր տրամադրությունը կտրուկ ընկնում է, նյարդայնանում եք, դառնում եք բռնկվող, բայց այդ ամենը անհետանում է, երբ նորից մտնում եք ինտերնետ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ունե՞ք արդյոք ինտերնետ կախվածություն և ի՞նչ աստիճանի – հոգեբանական թեսթ
Կենդանակերպի նշաններ. Ի՞նչն է Ձեզ ամենից շատ վախեցնում Ձեր ապագայում